Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ այլ տեղ Բրոսսեն գրում է. «Եթե հարկավոր է ասել, ինչ որ ես մտածում եմ, ես խոր համոզված եմ, որ Կախեթիան ավելի շուտ հայերին է պատկանել, քան վրացիներին։ Մենք տեսնում ենք, որ Ստրաբոնի մոտ ոչ մի վրացական լուրջ վկայություն չկա, որ Կախեթը վրացիներին պատկաներ ԺԳ (13-րդ) դարից առաջ, եւ բացի սրանից, Վախուշտը եւ Վախտանգը պատմում են, որ Հերեթի (Կախերի մի մասը) իշխան Ադարնազի ժամանակ այս երկիրը թողեց Հայոց կրոնը վրացական ընդունելու» (տես Brosset. Mon des monraies armeniennes, p. 32 Հմմտ. Ազգագրական հանդես պատկերազարդ, էջ 317)։


«ԳՈՒԳԱՐՔԻ» ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


«Հայաստան»

թիվ 39 22181)

5 ապրիլի, 1997թ․


Գուգարք նահանգը (բդեշխությունը) պատմական Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ նահանգներից մեկն է։ Ընկած էր Վրաստանի և Հայաստանի սահմանագլխին տարածվելով Աղստև գետի հովտից մինչև Տայքի սահմանները։ Այն շրջապատված էր հյուսիսից Վիրքով (Վրաստան), հարավից Մեծ Հայքի Այրարատ նահագով, արևմուտքից Մեծ Հայքի Տայք նահանգով եւ Եզերքով (Աջարիա), արևելքից Մեծ Հայքի Ուտիք նահանգով։

Գուգարաց աշխարհի գավառներն ինն էին, որոնք «Աշխարհացույցում» թվարկվում են արևելքից արեւմուտք Ձորափոր, Կողբափոր, Ծոբափոր, Տաշիր, Թոեղք, Կանգարք, Արտահան, Ջավախք, Կդարջք։ Գուգարքն ի սկզբանե, աննշան ընդհատումներով (մի քանի տասնամյակներով), միշտ եղել է Մեծ Հայքի կազմի մեջ, մինչեւ 387թ. Հայաստանի առաջին բաժանումը, երբ Սասանյան Պարսկաստանն այն մտցրեց Վրաստան մարզպանության կազմի մեջ։ Դրանից հետո Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում նահանգի արեւելյան

― 11 ―