գավառներն ու Ջավախքի հարավային մասը վերադարձվեցին Հայաստանին… Այսօր Հայաստանի կազմում է Գուգարքի միայն հարավ-արեւելյան մասը:
«Գուգարք» տեղանվան ծագման մասին իշխում է այն կարծիքը, որ այն (հունարեն «Գոգարենե») էթնիկական ծագում ունի: Օրինակ, ըստ Ա. Շանիձեի «Գուգարք-գուգարներ» տերմինը նշանակում է «գուգեցիներ»: Նրա կարծիքով, այն բաղկացած է «գոգ» ցեղանունից և սովորական մեգրել-ճանական «ար» ածանցից:
Գ. Ա. Ղափանցյանը գտնում է, որ «Գոգ» տերմինը գոգ ժողովրդի անունն է («Գոգեր եւ Մագոգներ»), որ հիշատակված է հին կտակարանում: Նա բերում է հայկական տեղանունների նաև նմանատիպ օրինակներ Կոգովիտ «Կոգ+հովիտ», (նաև գրում է Gogovit (Գոգովիտ), Կուկայառիճ, Գուգառինճ գյուղը Սոտքում: Նա ընդունում է Ա. Շանիձեի կարծիքը «արի» մասին որպես մեգրել-ճանական ածանցի և գտնում է, որ Մառի կարծիքը, թե «ար»-ը հոգնակիակերտ մասնիկ է, դրանով հերքվում է:
Հ. Մանանդյանը հենվելով Մ. Սյուզյումովի կարծիքի վրա, գտնում է, որ կարելի է վստահորեն եզրակացնել, որ Գոգարենե-Գուգարքում բնակություն հաստատած «գոգերը» սկյութական կամ սարմատական այն ցեղերի խմբից են, որ գաղթել են Անդրկովկաս հարավային Ռուսաստանից:
Նա գտնում է, որ Մ. Խորենացու պատմության մեջ «գոգերի» էթնիկական ծագման մասին հիշողություններ են պահպանված: Մ. Խորենացին գրում է. «Իսկ Գուշարին, Շարայի զավակներից, ժառանգություն տվեց Մթին լեռը, այսինքն՝ Կանգարքը և Ջավախքի կես մասը, Կողբը, Ծոբը, Ձորը, մինչև Հունարակերտ ամրոցը: Բայց Աշոցքի տեր և Տաշիրքի սեպուհ նշանակում է Վաղարշակը Հայկազն Գուշարի զավակներից: Իսկ Կովկաս լեռան դեմ հյուսիսի կողմնակալ է նշանակում մեծ և հզոր ցեղը և նահապետության անունը դնում է Գուգարացոց բդեշք»:
Մ. Խորենացու վկայության այս կապակցությամբ Ն. Ադոնցի հայնած համոզմունքը, որ Շարան և Գուշարը էպոնիմներ (անվանադիր) են և Գուգարք տեղանունը կապված է Գուշարի անվան հետ (Տես Մ․ Ադոնց, Армения в эпоху Юстиниана, էձ 425), Հ. Մանանդյանը հարամերցնում է իր տեսակետին և «ապացուցում», որ Շարան և գուշարը