Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայերն ստիպված կալանեցին մի քանի տասնյակ թուրքերի և Զորի Զորյանին հաջողվեց մարտի 30-ին նրանց փոխանակել վերոհիշյալ բնակավայրերի հայրենակիցների հետ:

Զ. Զորյանը մի շատ դժվարին արգելք ևս կարողացավ հաջողությամբ հաղթահարել։ Սեյմի մարտի 7-ի հրամանով ազգային գնդերը չպետք է ենթարկվեին ազգային խորհուրդներին, որը խիստ կխճճեր ու կբարդացներ ինքնապաշտպանության գործը։ Դրա համար Զորյանը բոլոր ջանքերը գործի դնելով կարողացավ նրբորեն խույս տալ այդ հրամանի կատարումից տեղական զինվորական իշխանությունների ներկայացուցիչ գեներալ Մակաևի (Մաղաշվիլի) հետ առանց փչացնելու հարաբերությունները…

«Ախալցխայի քաղաքային վարչությունը հայտնում է ի գիտություն Ախալցխայի ընկերներին և քաղաքացիներին, որ չարամիտ մարդիկ Ախալցխայի քաղաքացի հրեաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող զանազան վրդովեցուցիչ լուրեր են տարածում…

…Խնդրում ենք, չհավատաք դրանց և պահպանեք քաղաքի համար այնքան կարևոր կարգն ու հանգստությունը»։

Այս հայտարարությունը Զ. Զորյանի և քաղաքային վարչության մյուս անդամների ստորագրությամբ, մենք կարդում ենք «Շարժում» թերթի 1918թ. թիվ 31-ում։

Ի՞նչ լուրեր էին դրանք։

Ահա դրանք հրեաները մեծ քանակությամբ վիրակապեր են տանում թուրք գյուղերը, հրեաները պատրաստվում են քաղաքի կամուրջն այրել, հրեաների մեջ լրտեսներ կան և այլն:

Ի պատիվ քաղաքի հայության պիտի ասել, որ քաղաքային վարչության ու անձամբ Զորյանի գլխավորությամբ, այդ տարածվող ստահոդ լուրերն ընդունվում էին որպես սադրանք քաղաքի հայերին ու հրեաներին միմյանց դեմ հանելու միտումով։

Զ. Զորյանը արհամարհելով դժվարությունները, վտանգը, միայնակ կամ գործընկերների ուղեկցությամբ գիշեր-ցերեկ շրջում էր ինքնապաշտպանության դիրքերում, սահմանամերձ գյուղերում, անձամբ ծանոթանում իրադրությանը և հոգում բնակչության և զինվորների կարիքները… Նա չուներ անձնական շահ։ Ապրում էր բնակչության միջին ապրելակերպից վատ: Երբեք ձեռքը չէր խոթում ինքնապաշտպանության «գրպանը» և ենթականերին էլ թույլ չէր տալիս։ Դրա համար էլ մարդիկ հավատում էին նրան, որը փաստորեն իրենով մարմնավո