վրեժ լուծել իրենց այդ ծանր ու խայտառակ պարտության համար, ավելի մեծ ուժերով հարձակվեցին Դամալայի վրա։ Կռիվներ տեղի ունեցան ապրիլի 9-10-ը։ Այդ մարտերում առանձնապես աչքի ընկան 33-ամյա խմբապետ Ղարա-Մատոն և նրա քաջարի կինը Շողանը։ Թշնամին այս անգամ էլ ծանր պարտություն կրեց, տալով մարդկային մեծաքանակ զոհեր։ Ցավոք, Դամալան նույնպես զոհեր տվեց։ Թշնամու գնդակից ընկան 5 քաջեր Ասատրյան Մամբրեն, Կերեկցյան Մուշեղը, Իսոյան Սրապը, Պետրոսյան Պոտոն և Մարգարյան Սենոն…
Ապրիլի վերջերին տեղի ունեցած Ասպինձայի ճակատամարտում դամալացիները նորից աչքի ընկան իրենց քաջությամբ։ Վրացական Խիզաբավրա գյուղի «հազարյակի», Ուսուլ-Խեչոյի խմբի և Վերին ջավախքցի կամավորների հետ միասին Դամալայի մոտ ծանր պարտության մատնեցին Ասպինձայի և շրջապատի թուրքական գյուղերի հրոսակներից կազմված մի քանի հազարանոց զինված ուժերին…
Բոլոր ժամանակներում և ամենուրեք թուրքերը նույնն են… Քաջ են, երբ դիմացինը երկնչում է, իսկ երբ հակառակորդը նրանց հարվածում է այնպես, ինչպես դամալացիները նրանք վախկոտ են։