1917-18 թթ.
թիվ 6,
8 փետրվարի 1991 թ.Դեռեւս առաջին համաշխարհային պատերազմից առաջ Անդրկովկասի ժոդովուրդների մեջ կար այն գաղափարը, թե երկրամասում պետք է գավառական ինքնավարություններ (զեմստվոներ) ստեղծել, ինչպես Ռուսաստանի շատ նահանգներում։ Անհրաժեշտություն առաջացավ զեմստվոներ մտցնելուց առաջ տեղում կատարել վարչական սահմանների փոփոխություն ըստ պատմական, տնտեսական, աշխարհագրական եւ ազգագրական սկզբունքների։ Այդ նպատակով պատերազմի ընթացքում բանակցությունների մեջ էին մտել երկրամասերի հիմնական ազգերի կուսակցությունների ներկայացուցիչները։
Վրաց մենշեւիկները իրենց համաձայնությունը հայտնեցին Ախալքալաքի գավառն անջատել Թիֆլիսի նահանգից եւ միացնել նոր կազմվելիք Ալեքսանդրապոլի նահանգին (տես «Հորիզոն», 1918թ., թիվ 10)։ Կովկասյան կոմիսարիատի որոշմամբ կազմվել էր Անդրկովկասի վարչական սահմանբաժան նախագիծ, որը հաստատվել էր Կերենսկու կառավարության կողմից։ Ըստ այդ նախագծի Ալեքսանդրապոլի նահանգը (ապագա) պետք է ունենար հետեւյալ գավառները.
1. Ալեքսանդրապոլի, 2. Կողբի, 3. Կարսի, 4. Կաղզվանի, 5. Լոռվա, 6. Ախալքալաքի։
Խնդրո առարկա Ախալքալաքի գավառը զգալի փոփոխությունների էր ենթարկվում։ Գավառի կազմի մեջ էին մտցվելու
1. Սխալքալաքի գավառը 1917թ. սահմաններով, որտեղ բնակչության 76% հայեր էին (հայերից բացի ապրում էին վրացիներ, ռուսներ (դուխաբորներ), թուրքեր, քրդեր եւ այլն),
2. Բորչալուի գավառի Նարդեւանի, Ավրանլոյի եւ Աշղալայի գյուղական հասարակությունների գյուղերը, որոնք հիմնականում հայաբնակ էին (այժմ այդ նախկին գյուղական հասարակությունների 15 հայկական գյուղերը, որոնք գտնվում են անմիջապես Բոգդանովկայի եւ Ախալքալաքի շրջանների հարեւանությամբ հյուսիսից, մտնում են Ծալկայի շրջանի մեջ),