Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Գորիի գավառի Բաքուրիանի գյուղական համայնքի Ղըզըլքիլիսա եւ Մոլիթ հայկական գյուղերը, որոնք գտնվում են բարձրալեռ Տաբածղուրի լճի ափին եւ այժմ մտնում են Բորժոմի շրջանի կազմի մեջ, չնայած դրանց դիրքը այնպիսին է, որ միայն Ախալքալաքի շրջանի մեջ լինելն է նպատակահարմար...

Ախալքալաքի գավառի նման վարչատերիտորիալ վիճակի առկայությամբ գավառի 125 հազար բնակչությունը ունենալու էր հետեւյալ ազգային կազմը 92.5 հազար հայ (ամբողջ բնակչության 74%-ը), 8.75 հազար մուսուլման (7%) եւ 23.75 հազար այլ ազգեր։

Անդրկովկասյան կոմիսարիատը, որի մեջ իշխող դիրք ունեին վրաց մենշեւիկները, չէր իրականացնում իր որոշումը Ախալքալաքի գավառում զեմստվո մտցնելու եւ Ալեքսանդրապոլի գավառին միացնելու մասին...

Ըստ Բաքվի «Արեւ» թերթում (1918թ. թիվ 4) տպագրված Ախալքալաքից ստացված 1917թ. դեկտեմբերի 26-ի եւ 27-ի հաղորդագրությունների, գավառի բացարձակ մեծամասնություն կազմող հայ ժողովուրդը, ինչպես եւ հայ ժողովրդական կուսակցության եւ էսեռների կոմիտեն կտրականապես պահանջում են կոմիսարիատից գավառում մտցնել զեմստվո եւ վերջնականապես միացնել Ալեքսանդրապոլի հետ։ Նման պահանջ են ներկայացնում նաեւ Ախալքալաքի 24 կոոպերատորների միությունը եւ գավառի հայկական գյուղերի գյուղացիների պատգամավորների խորհուրդը։

«Մշակ» թերթի հունվարի 24-ի համարում (1918թ. թիվ 16) տպագրված Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեի նախագահ Շ. Դեմիրչօղլյանի հեռագրից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն իր հունվարի 21-ի նիստում որոշել է Ախալքալաքի գավառը վարչականորեն միացնել Ալեքսանդրապոլի գավառին, որը հետագայում դառնալու էր նահանգ զեմստվո մտցնելով այնտեղ, Անդրկովկասի մյուս վայրերի հետ միաժամանակ...

Իհարկե, այս որոշումը մնաց թղթի վրա եւ որեւէ ռեալ նշանակություն չունեցավ։ Երկրամասում վարչատերիտորիալ փոփոխություններ տեղի չունեցան...

Հ. Հ. Դաշնակցությունը Ալեքսանդրապոլում 1918թ. փետրվարի 16-18-ին անցկացնելով Շիրակի նահանգի անդրանիկ համագումարը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կովկասյան կոմիսարիատը չկատարեց խոստումը Անդրկովկասի նահանգների սահմանների փոփոխման