Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


լայն խավերը մեծ գոհունակությամբ ընդունեցին այն։ Չէ որ դպրոցում երկար տարիների ընթացքում մուտք գործած մի շարք թերություններն ու բացասական երեւույթները կվերանան, եւ հանրակրթական ու պրոֆեսիոնալ դպրոցները կվերակառուցվեն ժամանակի ոգուն համապատասխան։ Պետք է ասել, որ մինչեւ այժմ այս ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի քայլեր։ Բայց, ինչպես ասում են, մեծ գործերը իրականացնելիս տեղ են գտնում նաեւ թերություններ։ Այս կապակցությամբ նշենք նաեւ մի քանի այն երկչոտ, դյուրաբեկ եւ երբեմն էլ ոչ տեղին միցոցառումները, որոնք կատարվել են ռեֆորմի իրականացման ճանապարհին։ Մեր Սաթխայի միջնակարգ դպրոցում հանպատրաստից, առանց համապատասխան նյութական բազա ստեղծելու, սկսեցինք վեց տարեկաններին մասսայաբար, առանց հաշվի առնելու նրանց մտավոր ու ֆիզիկական կարողություններն ու ունակությունները՝ ընդգրկել առաջին դասարան։ Ստեղծվեց մի տեսակ շփոթ. ի՞նչ անել, երբ փոքրիկների համար դպրոցում չկան համապատասխան խաղասենյակներ ու ննջասենյակներ։ Ճիշտ է, այժմ այս ուղղությամբ ստեղծվում են պայմաններ, բայց դրանք դեռեւս անբավարար են։

Կամ մեկ ուրիշ հարց։ Ռեֆորմի մեջ անչափ մեծ տեղ է տրված սովորողների աշխատանքային դաստիարակությանը։ Բայց իրականում միայն այդ առարկայի ժամերն ավելացան։ Առանց ծրագրի ու դասագրքի սկսեցինք տեսականորեն դասավանդել, իսկ նյութական բազայի բացակայության պատճառով գործնական աշխատանք, ինչպես հարկն է, դեռեւս չկա։

Դպրոցում մտցվեց «Ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի հիմունքները» նոր առարկան։ Ինչպես մեզ մոտ, այնպես էլ շրջանի մնացած դպրոցներում այս դասերը անցնում են առանց ԷՀՄ-ի։ Նորից «տեսական» ժամեր են լինում այդ հրաշք մեքենայի աշխատանքի մասին, որը երազանք է ուսուցիչների եւ երեխաների համար։ Առանց քաշվելու պետք է ասել, որ նման դասաժամերն իզուր ժամանց են դարձել։

Դասավանդվող մի շարք առարկաների համար պատրաստվեցին ու հրատարակվեցին նոր դասագրքեր եւ ծրագրեր։ Բայց դրանց ուսուցման գործը հեշտացնելու, անցնելիք նյութը պարզ ու մատչելի դարձնելու փոխարեն, ընդհակառակը, խրթին լինելու պատճառով ավելի են դժվարացրել աշակերտների գործը։ Օրինակ, տասներորդ դասարանի համար կազմված ՍՍՀՄ պատմության նոր դասագիրքը լեցուն է բազմաթիվ ոչ անհրաժեշտ փաստերով, անուններով ու թվերով։ Դասագրքի

― 187 ―