Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արմատական բեկում պատերազմում» թեմայում կան 60 թիվ, 100 անուն ու անվանում, բառակապակցություններ։ Այդպիսին է վիճակը նաեւ մյուս թեմաներում։ Դե եկ, աշակերտ, այդ բոլորը մտապահիր։

Տրտնջում են նաեւ հայոց լեզվի դասատուները։ Փորձիր յոթերորդ դասարանի աշակերտին հասկացնել Ս. Գ. Աբրահամյանի «Հայոց լեզու» դասագրքում մեջբերված հետեւյալ կանոնը. «Առդրություն կոչվում է կապակցության այն եղանակը, որի դեպքում լրացումն առանց ձեւային հատուկ փոփոխության դրվում է լրացյալի վրա եւ նրա հետ կապվում է իմաստով»։

Այս եւ նման փաստեր,իհարկե, շատ կան։ Բավարարվենք այսքանով։ Այո, մատաղ սերնդի ուսման, աշխատանքային եւ կոմունիստական դաստիարակության գործում դեռեւս կան շատ թերություններ։ Պետք է աշխատենք առաջիկայում վերացնել դրանք։ Կուսակցությունն ու կառավարությունը արդեն տվել են ռեֆորմի իրագործման ճիշտ գնահատականը։ Իզուր չէ,որ շուտով համաժողովրդական քննարկման կդրվի դպրոցական կանոնադրության նախագիծը։



ԴՊՐՈՑԻ
ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԸ

«Ար»

թիվ 8,

8 ապրիլի 1995թ.

1. Ըստ իս, մեր դպրոցը, ինչպես աշխարհի համարյա բոլոր երկրներինը, պետք է լինի պետական։ Սակայն չի բացառվում նաեւ մասնավոր դպրոցների գոյությունը։ Դպրոցը պետք է լինի եռաստիճան.

1. Առաջինը (տարրական) 1-4-րդ դասարաններ,

2. Երկրորդը՝ (միջին դպրոց) 5-8-րդ դասարաններ,

3. Երրորդը՝ (ավագ դպրոց) 9-10-րդ դասարաններ։

Ավագ դպրոցի կառուցվածքը հետեւյալն է.

ա. Արհեստագործական (պրոֆտեխուսումնարաններ), պատվիրատուները