Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործարաններն են, ֆաբրիկաները եւ այլ ձեռնարկություններ, որոնք էլ ֆինանսավորում են իրենց համար մասնագետ-բանվորներ պատրաստող համապատասխան դպրոցներին...

բ. Ընդհանուր.

1. Հումանիտար առարկաների (լեզու եւ գրականություն, պատմություն, իրավունք, արվեստաբանություն եւ այլն).

2. Ֆիգիկա-մաթեմատիկական առարկաների (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա...).

3. Բնագիտական առարկաների (ֆիզիկա եւ աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն...):

II. Փորձը ցույց է տվել, որ աշակերտների բացարձակ մեծամասնությունը տանը գիրք չի բացում... Շատ քիչ են այն ծնողները, որոնք ժամանակ են հատկացնում իրենց երեխաներով զբաղվելու համար: Իսկ մեծամասնությունը, բնականաբար, չի կարող օգնել երեխաներին ինտելեկտուալ ցածր հնարավորությունների պատճառով...

Ուստի, այնպես պետք է կազմակերպել ուսուցման գործընթացը, որ աշակերտը դասերը սովորի դասարանում եւ անհրաժեշտության դեպքում կրկնի տանը։

1. Այս նպատակով յուրաքանչյուր առարկայի նույն օրը պետք է հատկացնել 2-3 դասաժամ (յուրաքանչյուր օր դասարանում դասավանդել 2-3 առարկա)։ Այդ ժամերի ընթացքում աշակերտները կաշխատեն դասագրքի վրա ուսուցչի օգնությամբ։ Ուսուցիչը հարցերի միջոցով եւ պատմել հարցնելով, կստուգի յուրացումը եւ կգնահատի։ Այդ ընթացքում ուսուցիչը հնարավորություն կունենա կատարելու անհատական աշխատանք դժվար յուրացնող աշակերտների հետ...

2. Ուսուցչի լավագույն օգնականները ուսուցման գործընթացում հաջող կազմված ծրագրերն ու դասագրքերն են։ Դասագրքերում յուրաքանչյուր թեմա շարադրել նվազագույն գիտելիքների եւ առավելագույն գիտելիքների համար առանձին-առանձին։ Նվազագույն գիտելիքները, որոնք պարտադիր են բոլոր աշակերտների համար, գնահատել 5 բալային սիստեմով, իսկ առավելագույնը՝ 10 բալային սիստեմով։

III. Դպրոցի գլխավոր դեմքը ուսուցիչն է... Դպրոցը բարձրորակ ուսուցիչներով ապահովելու եւ դպրոցից ստիպված հեռացած լավ ուսուցիչներին վերադարձնելու համար միակ միջոցը նրանց բարձր աշխատավարձով վարձատրելն է (ի դեպ, ԱՄՆ-ում եւ ուրիշ շատ երկրներում ուսուցչի աշխատավարձը ամենաբարձրներից է եւ այն մոտենում է օդաչուների եւ հանքափորների աշխատավարձին)։ Ուսուցիչներին շահագրգռելու եւ նրանց աշխատանքը