Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանում տոնածառի համար ծառ կտրելը։ Արդյոք արժե՞ մի երեկոյի համար բարբարոսաբար հատել ու ոչնչացնել 15-20 տարում հազիվ աճած ծառը։ Ոմանք փորձում են անհեթեթ պատճառաբանությամբ արդարանալ, թե իբր իրենց կտրածը միայն մի ծառ է… Իսկ չէ՞ որ մի քանիսի կտրածը արդեն անտառ է…

Մեր նախնիները պաշտել են իրենց հանգուցյալներին, այցի են գնացել նրանց գերեզմաններին։ Դրա համար հատուկ օրեր են ունեցել։ Իսկ Նոր տարին եղել է միայն եւ միայն ուրախության օր։ Նոր տարվա օրերին իրենց պահել են ուրախ, մոռացած վիշտ ու կարիք, որպեսզի ամբողջ տարին այդպես անցնի…

Իսկապես, դա վատ չէ։ Իսկ ի՞նչ են անում հիմա։ Վաղ առավոտյան այցելում են գերեզմանատուն։ Թե այնտեղ ինչ է կատարվում բոլորիս պարզ է։ Մարդիկ դառնացած հոգիներով, համակված վշտով են սկսում օրը։ Տոնական տրամադրությունները լրիվությամբ փչացած… Որից հետո անմիջապես բեռնված օղու շշերով մի քանի օր անընդմեջ վազում են հանգուցյալների տները, նրանց հարազատներին գցելով ծանր կացության մեջ։

Եկեք, ուրեմն, հարգելի մարդիկ. Նոր տարվա այդ երկու-երեք օրերը նվիրեենք միայն ուրախության։ Թույլ չտանք երեխաներին «գրոհելու» տների վրա, արգելենք ծառեր կտրելը, անցյալ տարվա հանգուցյալներին այցելեն միայն ամենամոտիկ հարազատները։ Այսպես, այո, ավելի հաճելի ու գեղեցիկ կդառնա ամանորը։

ԳԱՆՁԱ ԳՆԱՆՔ՝ ՏԵՐՅԱՆՈՎ ԼԵՑՈՒՆ
«Արշալույս»
19 հուլիսի 1983թ.

Մոտենում է տերյանական պոեզիայի օրը, որին անհամբերությամբ են սպասում մեծ բանաստեղծի քերթության եւ ընդհանրապես պոեզիայի երկրպագուները։ Գանձայի լեռնային գեղատեսիլ բնության մեջ անցկացվող հուլիսյան այդ կիրակին մարդկանց հնարավորություն է ընձեռում նորից ու նորից ապրելու եւ շնչելու Տերյանով, իրենց հոգիները