ները նորովի լցնելու վեհաշունչ ու կախարդիչ արվեստի գանձերով։
Սակայն, ցավոք, այդ օրը բոլոր Գանձա մեկնողները չէ, որ գալիս են բանաստեղծի ստեղծագործությամբ համակված։ Բազմահազարանոց բազմության մեջ քիչ չեն լինում նաեւ նրանք, ովքեր տոնահանդեսին են մասնակցում պարզապես ուրիշներին հետեւելով, ուղղակի որպես պասսիվ դիտողներ։
Իմ կարծիքով, այդ օրը յուրաքանչյուր ոք Գանձա պետք է գնա ինչ-որ չափով Տերյան կարդացած ու նրա առանձին բանաստեղծություններ անգիր արած։
Ավելի լավ եւ հետաքրքիր կլիներ, եթե պոեզիայի օրվա նախօրյակից արդեն Գանձայում կազմակերպվեին ասմունքների մրցույթներ, բարձրախոսներից հնչեն Տերյանի բանաստեղծությունները, նրա խոսքերով գրված երգերը։
Տոնախմբությունը պետք է որ զարդարեն նաեւ հայկական շուրջպարերը։
Կարճ այդ օրերը պետք է վերածվեն իսկական պոեզիայի օրերի։
Դե, ուրեմն, Գանձա գնանք Տերյանը մեր էության մեջ։
ԹՈՂ ԶԵՆՔԵՐԸ ԴԱՌՆԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐթիվ 47,
Հայրենակն մեծ պատերազմի վայրերով կատարած մեր ընտանեկան ճանապարհորդությունը նվիրված էր սովետական ժողովրդի տարած պատմական հաղթանակի 40-ամյակին։
Նովոռոսիյսկը մեզ դիմավորեց լուսաբացին։ Առանց ժամանակ կորցնելու ուղղություն վերցրինք դեպի Մալայա Զեմլյա։ Այս փոքրիկ թերակղզում 18-րդ բանակի կողմից դեսանտի իջեցումը սկսվեց 1943 թվականի փետրվարի 3-ի գիշերը Գելենջիկից եւ փոքրիկ հողակտորը