արժանի զավակները գրողներ, նկարիչներ, կուլտուրայի ու գիտության այլ գորժիչներ։
Ամրոցի բարձրադիր մասից, ինչպես ափիդ մեջ, երեւում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ինչպես իրենք, չեխերն են ասում «Ոսկե Պրագան», «Հարյուրաշտարակ Պրագան»: Իսկապես որ Պրագայում աշտարակները շատ են։ Նրանց թիվը անցնում է 400-ից, որոնք Վիշեգրադի բարձունքից նայելիս նման էին երկինք պարզած բյուրավոր նիզակների։
ԱՀԱ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՆԿԸ
Ավտոբուսը կանգ է առնում հին քաղաքի Ստարեմայստսկայա հրապարակում։ Գլեբը ցած է իջնում եւ քիչ հետո վերադառնում է մի տարիքավոր մարդու հետ։ Նա մեր էքսկուրսավարն է լինելու։ Մարդը տեղավորվում է ավտոբուսի առաջնամասում, վերցնելով միկրոֆոնը թեթեւակի հազում է նրա մեջ, մաքրում կոկորդը եւ.
− Ահա չեխ ժողովրդի հերոս զավակ Յան Հուսի արձանը,– լինում է նրա առաջին խոսքը:
Մենք տեսնում ենք հրապարակի կենտրոնում կառուցված մի հոյակերտ արձան։
Դուրս գալով Ստարե Մյաստոյի միջնադարյան նեղլիկ փողոցների լաբիրինթոսից, մեր ավտոբուսը անցնում է Վլտավայի վրա կառուցված 13 կամուրջներից ամենամեծի «Կառլովո մոստ»-ի վրայով։ Այն կառուցվել է 1357 թվականին եւ ունի 520 մետր երկարություն։ Սա իրավմամբ կարելի է անվանել կամուրջ-թանգարան, քանի որ նրա երկու կողմերում էլ կանգնեցված են 30 քանդակագործների ձեռքով կերտած բազմաթիվ արձաններ ու քանդակներ։
Անցնելով կամուրջը, մտնում ենք քաղաքի Մալայա Ստրանա թաղամասը՝ հին պալատների, գեղեցիկ զբոսայգիների, ճարտարապետության բարոկկո ոճով կառուցված տաճարների շրջանը։
Ավտոբուսը հեւալով մագլցում է Կրեմլի բլուրն ի վեր։ Պրագայի Կրեմլը, որը կառուցվել է VI դարում, Մոսկվայի Կրեմլի պես Պրագայի համար եղել է այն միջուկը, որի շուրջը հետագայում կառուցվել է քաղաքը։ Լինելով քաղաքի հնագույն մասը, այստեղ գրեթե միշտ լիքն է լինում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներով։
Ս. Լորետայի տաճարի հրապարակում էլ ասեղ գցելու տեղ չկար։ Այստեղ խռնված էին սեւամորթ, դեղնամորթ, սպիտակամորթ ռասսաների պատկանող բազմատարազ մարդիկ։ Նրանք էլ մեզ նման սպասում