Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԼԵՆԻՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
«ԴԵռ կգա Իլիչը,
որ մտնի համաշխարհային սովնարկոմ»
«Էջմիածին քաղաք»
12 հոկտեմերի 1999


Լենինը, Ռուսաստանում զավթելով իշխանությունը, իր գործունեությունը, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության բնագավառներում, բացատրում և արդարացնում էր մարքսիստական գաղափարների, համաշխարհային հեղափոխոևթյան իրականացման նպատակներով։

«Հեղափոխության» առաջնորդը, ճիշտ է, ռուսաստանցի էր, բայց չէր, ինչպես և իր «թիմի» անդամների մեծ մասը։ Լենինի հայրը կալմիկ (մոնղոլ) էր, մայրը՝ հրեա։ Քաղաքականության այդ հսկան շատ լավ գիտեր իր ծագումը,եւ նրա հիմնական նպատակը, ըստ մեզ,ոչ թե համաշխարհային հեղափոխությունն էր, այլ իր նախնիների Չինգիզ խանի և նրա հետնորդների մոնղոլ-թաթարական աշխարհակալ կայսրության վերականգնումը։ Կայսրություն, որը ժամանակին ընդգրկում էր համարյա ամբողջ Ասիան և Եվրոպայի կեսը (մոտ 40 մլն քմ տարածք)։

Համաշխարհային հեղափոխության գաղափարը միայն պատրվակ էր Լենինի կողմից իր վերոհիշյալ հիմնական նպատակների իրականացման եւ հետագայում, ինչու չէ, նաեւ համաշխարհային տիրապետության ստեղծման համար։ Այս մասին լավ է գրում հայ մեծանուն բանաստեղծը. «Դեռ կգա Իյլիչը, որ մտնի համաշխարհային սովնարկոմ»։

Լենինյան հեղափոխության առաջին քայլերից էր արդեն համարյա մեռած օսմանյան Թուրքիայի վերակենդանացումը 1917 թվականի դեկտեմբերի 5-ին, կնքելով Երզնկայի զինադադարը, ռուսական զորքերը դուրս բերվեցին ռուս-թուրքական ռազմաճակատից, այն դեպքում, երբ մեկ֊երկու հարվածից հետո ռուսական զորքերը կհայտնվեին Ստամբուլում, և կիրականանար ռուսների հարյուրավոր տարիների երազանքը դուրս գալ Միջերկրական ծով, որի համար երկու հարյուրամյակի ընթացքում 12 պատերազմ էին մղել օսմանյան կայսրու֊