Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Իմացա ու սիրտս ուրախությունով լցվեցավ,-ըսավ աչքերն անդին դարձնելով.-մեկ կոնքի մեջ եղբայրացած ենք. ալ մեզի համար նվիրական եք… երանի՜ թե ցավի և վշտի ամպը ձեր գլուխներուն վրայեն փարատած ըլլար…

Ատենը մեյ մը Կարապետին կնայեր սևեռած և ցավոտ նայվածքով մը և, կարծես, հանկարծ սթափվելով՝ աչքերը կդարձներ գետին…

Միջոց մը ամենքս ալ լուռ մնացինք…

- Գե՜շ… գե՜շ…-ըսավ վերջապես մյուս թուրքին պես. դուք իսլամացաք և գլուխնիդ ազատեցիք… բայց կրնա ըլլալ, որ չհավատաք ձեր հավատքին վրա… ժամերը, որ հնչելու են՝ սուգով և ցավով հղի են… Փոթորկե մոլեգնած ծովու պես տեսա զիրե՜նք… հրդեհի և արյան մեջե քալեր էին մինչև մորթերնուն վրայի շապիկն արյունոտած է՜ր:

- Որո՞նք, ի՞նչ բան, ըսի սահմռկած:

Մուխթարն աչքերուս մեջ նայեցավ, ու խորհրդավոր ձայնով պատասխանեց.

- Խուժա՜նը…

Հետո առաջարկեց, վստահություն ներշնչելու համար մեր թշնամիներուն, երկու աղջիկներս նիքեահ ընել թուրքերու:

Յարալը գայլի, պես ոտքի ելա ու գոչեցի.

- Ադ բանը չպիտի ըլլա, չի կրնա ըլլալ. դուք սիրտ չունի՞ք, մարդ չե՞ք, կյանքերնուդ մեջ ցավ, վիշտ չե՞ք ունեցեր, ձեր սիրտը բնավ չէ՞ կակղած ձեր զավակներուն սիրովը. ինչպե՞ս ասանկ սև օրի մեջ ինծի այդպիսի բան կառաջարկեք…:

Մուխթարը զիս հանդարտեցուց ու ըսավ, որ նիքեահը պարզ ձևակերպություն մըն է ու աղջիկներս - պզտիկս 12 տարեկան - երկու-երեք ամիս քովս կրնան մնալ և հետո ի՞նչ կըլլա, ի՞նչ չըլլար:

Ու այդ պնդումին վրա աղջիկներս նիքեահ ըրին:

Ադ գիշերը, սև գիշեր… անցուցինք լացով ու սուգով և սրտերնիս տարուբեր տարակույսով և սարսափով: Հետևյալ օրը պերպեր Մուսթաֆա, որ Կարապետիս հետ գործի մրցակից էր, գացեր լուր տվեր է Գատիր էֆենդիի ըրղատներուն, որ Աղզը Գանլըն իր տանը մեջ հայեր