Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսից վասն այսմ աշխարհիս եկեալ է, և գիարդ և իցէ, վերջն այն է, որ նա առնլոց է զաշխարհս զայս ի ձեռաց մերոց։ Արդ՝ նախ քան զգալն նորս մեք կողոպտեալ և աւարեալ յափշտակեսցուք ի գեղորէից գաւառիս, որքան կարեմք և առեալ գնասցուք»։ Գեղջկական այս պարզությունը արատ է գիտական պատմագրության համար, բայց սա չի ասված 17-րդ դարի համար, մենք արդեն ասացինք, որ սա բարձր լուսավորականության ու վերազարթնումի արտահայտություն է, որ նկատվում է, ոչ միայն Առաքել Դավրիժեցու, այլև Զաքարիա Քանաքեռցու, Գրիգոր Կամախեցու պատմագրություններում։ Ճիշտ է, սա տանում է դեպի գրաբար լեզվի կանոնազանցում ու աղավաղում, բայց բնական խոսքի պարզության կենսահորդ ավիշները այնքան են հարազատ, որ մոռացնել են տալիս ամեն կարգի կանոնազանցության ու սխալանք։ Դավրիժեցին չի խուսափում թուրքերեն ու պարսկերեն ուշ փոխառյալ բառերի կիրառությունից։ Դրանք երկու ձևով են երևում հեղինակի բառամթերքում. մեկ հանդես են գալիս բնագրում՝ մյուս բառերի հետ հավասար մակարդակով, իբրև մյուս բառերի հետ բնագրի շարադրանքի արտահայտիչ, մեկ էլ դառնում են կազմնակի բացատրության, հայերեն բառը թարգմանելու և հասկանալի դարձնելու օժանդակ միջոց։ Նշենք նաև, որ առաջին դեպքում, այսինքն, երբ օտար բառը խլել է հայերեն բառի բնագրային տեղը, վերջինս (հայերեն բառը) է դառնում օժանդակ բացատրության միջոց։ Օրինակ «Հրամայեաց խլղաթ (պարգև) տալ նոցա, և ետուն հինգ խլղաթ»: Իհարկե միշտ չէ, որ օտար բառերը բացատրվում են, երբեմն մոռացմամբ գրում է օտար բառը ու անցնում, կամ գուցե տվյալ դեպքում մոռանում է հայերեն համանիշը. «Երբեմն սիբայ բարձրացուցեալ ի վերուստ ծեծէին. երբեմն ի ներքուստ զյատակս պարսպացն փորեսալ նաղմն առնէին և զայն լնուին բարութով, հրդեհէին»:

Դավրիժեցին ունի նաև խոսքի տիպականացման ըմբռնումումը. նա ըստ խոսողների հասարակական դիրքի, ըսա տվյալ իրադրության, ըստ մարդկանց կրթության աստիճանի և այլն, կիրառում է համապատասխան բառեր ու արտահայտություններ և ստեղծում է տվյալ պարագային ու միջավայրին համապատասխան ոճ ու խոսքուձև։ «Լուքաշ անուամբ վօյթն առաքեաց պատգամս առ վարդապետն ասելով թե՝ մեծ իշխանն մերթ թուղթ է ուղարկել մեզ՝ թե այդ վարդապետդ, որ ի թուրքի աշխարհէն եկեր է, չաշուտ է եղեր, հրաման չկայ, որ ի քաղաքէդ ելանէ, մի թողուք, որ երթայ, թե ոչ ձեր գլուխն կերթայ»։

Անցյալում այն միտքն է հայտնվել, որ այս գրքի գրական արժեքը չնչին է, մինչդեռ մեր կարծիքով հայ հին գրականության պատմության մեջ Դավրիժեցին իր արժանի տեղը ունի թե իբրև արժանահավատ պատմիչ և թե իբրև դրական երկի հեղինակ։ 17-րդ դարի մեր գրականությունն ու լեզուն, մանավանդ վերջինը, սպասում են իրենց ուսումնասիրողին։ Ինչպիսի տվյալներ կան գրքում մեր բարբառների, աշխարհաբարի պատմության ուսումնասիրության և գրաբարի վերջին փուլի լեզվական երևույթների վիճակի բացահայտման համար։ Որքան հայերեն նորակազմ բառեր են դուրս մնացել հին բառարաններից և չեն հավաքվել, բացատրվել նոր

15