տանեն իրենց երկիրը, քանզի հոռոմների երկրով (Թուրքիա) չէին կարող գնալ օսմանցիների երկյուղից, որովհետև այն ժամանակ մեծ թշնամություն ու ուժեղ պատերազմ կար օսմանցիների ու ֆռանկների միջև․ այս պատճառով չէին կարող օսմանցիների երկրով գնալ։ Ապա հայրերը Երևանից ելան, նշխարները իրենց հետ առած եկան Նախիջևան երկրի Երնջակի80 գավառը՝ ֆռանկների Ապարաներ81 գյուղը. այնտեղ նշխարները բաժանում են երկու-երեք մասի, իսկ հայրերը իրենք մնացել են այնտեղ, նշխարների երկու մասը պահել են իրենց մոտ, իսկ մի մասը իրենց հավատարիմ մարդկանց հետ ուղարկել են Սպահան քաղաքը, ֆռանկների վանքը, որ Հուսենիա են կոչում, քանզի ֆռանկները Սպահան քաղաքում երեք վանք ունեն։ Նշխարներ բերողները նշխարները հասցրել են ֆռանկների Հուսենիա վանքը և սնդուկով պահել մի տան մեջ. սպասելիս են եղել հարմար ժամանակի, որ առնեն տանեն Բանգարի վրայով Գվա[1] քաղաքը, Փորթուգալիային պատկանող երկիրը, որ այնտեղից նավով տանեն բուն Ֆռանկստան։
Դավիթ կաթողիկոսը այս ամեն եղելություններին տեղյակ չէր քանզի այդ օրերին նա բնակված էր Սպահան քաղաքում: Դավիթ կաթողիկոսը ուներ մի հավատարիմ հայ սպասավոր, որի անունն էր Գրիգոր, սա հմուտ ու զգուշավոր էր իր սպասավորության ու գործի մեջ։ Այս մարդը գիտեր ֆռանկների լեզուն, որովհետև միշտ գնում էր ֆռանկների վանքը և նրանց սպասավորում էր իր օգտի համար։ Մի օր գինի խմելիս աստծու խնամքներով քաղցրացել են խոսքի մեջ և շատ խոսքերի հետ նշխարներ բերող ֆռանկների սպասավորները այն էլ են ասել կաթողիկոսի սպասավոր Գրիգորին, թե գնացինք ձեր երկիրը և տեսանք ձեր Էջմիածին աթոռը և այնտեղից հանեցինք սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարները և բերինք այստեղ և ահա սնդուկով գտնվում է այնինչ տանը, կամենում ենք տանել Փորթուգալիա երկիրը, որ այնտեղից էլ տանենք բուն իսկ Ֆռանկստան։
Իսկ խելոք ու խոհուն [հայ] մարդը խոսքը այդ ժամին թաքցրել է իր սրտում և ասողին ուրախացրել է, բայց հաջորդ
- ↑ Հեղինակը նկատի ունի Հնդստան թերակղզու արևմտյան ափի Գուսն: