Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս մարդը, որ ականատես էր եղել բոլոր գործողություններին, պատմեց մեզ այն տեղից, որ ելել են Նախիջևանից մինչև այստեղ։

Իսկ հետագայինը, որ այժմ պիտի պատմեմ, Մարտիրոս անունով մի եպիսկոպոս պատմեց, որ ինքն էր աչքով տեսել։ Ասում էր, թե «ֆռանկների երկրից եկավ մի այլ հայր՝ Մելքիոր անունով. սա արժանացավ շահի տեսությանը, որ այն ժամանակ Թավրիզում էր։ Շահը իր ամբողջ բանակով Թավրիզից ելավ, եկավ Գեղամա երկիրը, նրա հետ եկավ նաև հայր Մելքիորը, որովհետև իբրև եկած դեսպան էր ձևանում և շահից պատիվ էր ստանում։ Սա մեծատոհմիկ էր ու փառավոր, և շահը շատ էր խոսում նրա հետ։ Մի օր խոսքի մեջ Մելքիրրը շահին ասել է, թե ժամանակներ առաջ մեր հայրերից ոմանք եկել են այս երկիրը, ավազակների կողմից սպանվել ու թաղվել են լեռներում։ Արդ՝ ես ցանկանում եմ նրանց ոսկորներր հանել և տանել իրենց հայրական գերեզմանատուն։ Իսկ շահը կրոնով և ազգով հեթանոս լինելով, մեռելների ոսկորները նրա փույթը չէին: Նրան պատասխանել է՝ դու գիտես։ Ապա Մելքիորը մարդիկ է ուղարկել վայրը, որոնք հանել են Գլելումի և ընկերոջ ոսկորները, բերել են իրեն, իսկ ինքը իր հետ տարել է իրենց բնիկ Ֆռանկստան երկիրը իբրև մարտիրոսի նշխարներ։ Այս էլ այսպես։

Այս ժամանակ, երր մենք կանք, մեր հայոց 1107 [1658] թվականն է, որ ժամանակ նաև այս պատմությունը շարադրելով գրեցինք. այնպես պատահեց, որ մենք եկանք Սպահան մեծահանդես քաղաքը։ Քանզի այստեղ էր եկել ամենայն հայոց խոհամիտ, մեծահոգի, արժանաժառանգ հայրապետը՝ Սուրբ Էջմիածնի տեր Հակոբ կաթողիկոսը ի տեսություն և այցելությսւն Քրիստոսի բանավոր հոտին, որ վստահեց նրան [կաթողիկոսին]. նաև եկել էր իբրև Սուրբ Էջմիածնի նվիրակություն ու արքունիքի հետ կապված աշխարհական գործերի կարգավորման համար։ Կաթողիկոսին սպասավորելու համար շատերս էինք եկել, գնացինք խոջա Սաֆարի տունը ուխտի ու երկրպագության սրբուհի Հռիփսիմեի նշխարների և ուրիշ շատ նշխարների, որոնք այնտեղ են գտնվում։ Բանալով նշխարները՝ բոլորս տեսանք և ուխտ կատարելով արժանացանք սրբերի օրհնություններին։ Ջուղայեցի մարդկանցից