Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԻԿԱ ՊԱՏՄԱԳՐՔԻՍ
ԱՌԱՋԱԲԱՆԸ

Պատմություն այն տառապանքների ու անցքերի, որ պատահեցին հայոց աշխարհին վերջին ժամանակներս Շահ-Աբաս կոչված թագավորի և նրա ազգի՝ պարսիկների կողմից։ Նաև Սուրբ աթոռ Էջմիածնի և սրա կաթողիկոսների անշքանալու, այլև քրիստոնեության կարգերի ու կրոնի խանգարվելու մասին։ Սրանց հետ պատմության խոսքեր քաղաքների, գավառների դիպվածների, որոնք պատահեցին թագավորների, իշխանների, կաթողիկոսների և այլոց կողմից, կգտնես այստեղ գլուխների բաժանված ըստ ժամանակագրական կարգի։

Նաև հարկավոր է գիտենալ, որ ըստ անհրաժեշտութան այստեղ պետք է թվականը [ժամանակը] գրվի իբրև հիմք, ապա նաև նրա վրա հենվի պատմությունը իբրև շինվածք ըստ պատմագրքերի օրենքների։ Բայց քանի որ մեր ազգը ավարառուների, գերիչների, հարկահանների կողմից ցիրուցան է եղել, ջարդվել, կապկպվել, տառապել և կապված է եղել աղքատությանը ըստ Սաղմոսի[1], և ամեն մեկը հազիվ էր իր կյանքի ապրուստը հայթայթել, ուստի չգանք որևէ այնպիսի գիտակ անձ, որ պատմության հետ նաև թվականը իմանար։ Բայց մենք ծանր աշխատանքով հետազոտեցինք, որը գտանք, նշանակեցինք պատմության հետ նաև թվականը, իսկ որը չգտանք, պատմեցինք առանց թվականի։ Իսկ դու այս այսպես ընդունիր առանց մեղադրելու և քո աղոթքներում հիշատակիր սրա աշխատասիրողներին։

17
  1. Ոյքն նստէին ի խաւարի եւ ի ստուրերս-մահու կապեալ էին յաղքատութեան որպէս յերկաթս (Սաղմ․ ՃԶ 10)։ Նրանք նստում էին խավարի ու մահվան ստվերներում, կապված էին աղքատությանը, ինչպես շղթայով։