Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամին արձակելուց հետո կարդալ ամեն օրվա խրատական գիրքը։ Ցերեկվա երրորդ ժամին, վեցերորդ ժամին, իններորդ ժամին իրենց նշանակված սաղմոսով, միմյանցից զատ ու առանձին յուրաքանչյուր նշանակվսծ ժամին ասում էին, հետո սուրբ պատարագն էին մատուցում, պատարագի արարողությունը [կատարում էին] դպիրներով, սարկավագներով և յուրաքանչյուր մեկը իր զգեստներով ամենքը խոստովանում, ապա զգեստավորվում էին, ահով ու դողով էին կանգնում պատարագի առջև և մտավոր ու սրտառուչ աղոթում էին և իմանում սրտով, թե ինչ են աղոթում. և այդ պատարագի սկզբից մինչև «Իբրև ճաշեցին» ավետարանի[1] ընթերցման ավարտը, անդադար ու անընդմիջում արտասուք էին թափում եկեղեցում ինչպես աղբյուրի բխմունք։ Պատարագից հետո անմիջապես ճաշ չէին ուտում, այլ եկեղեցուց ելնելով լռելյայն գնում էին յուրաքնչյուր ոք իր խուցը, որպեսզի ընդունած շնորհը և մտքի լուսավորությունը, որ ընդունեցին սուրբ պատարագից, մի գուցե փարատվի նրանց մտքից։ Այնտեղ խցում աոանձին աղոթքներով էին անցկացնում, մինչև որ խաղաղվում էր նրանց սրտի բորբոքը։ Եվ երբ սեղանի կոչնակը զարկում էին, ապա բոլորը հավաքվում էին սեղանատանը և միաժամանակ սեղան էին նստում և ուտում լռելյայն։ Կլոր տարին օրական մեկ անգամ էին կերակուր ուտում և կերակուրը ուտելիս որոշեցին գիրք կարդալ, որպեսզի քիմքները համը ճաշակեն, նույնպես և մտքները աստծու խոսքերը քննեն։

Արդ՝ նրանց այս հայտնի կարգն ու դրվածքը, որ վերոհիշյալ վարդապետները սահմանեցին երկու մարդկանցով․ իսկ նրանց թաքուն առաքինաթյունները, որ ունեին, նա է միայն իմանում, որ քննում է մարդկանց որդիների սրտերն ու երիկամները։ Քանզի ամենքը զարդարված էին զանազան առաքինություններով, ոմանք կանգնած մնալով, ոմանք պաս պահելու ամրությամբ, ոմանք արթուն մնալով, ոմանք արտասվահեզությամբ, ոմանք լռակյացությամբ, ոմանք հիվանդապահությամբ, ոմանք այլ կերպով, մինչև որ բոլորն էլ արժանացած էին սուրբ հոգու շնորհներին, որին հաճելի էին

  1. Տես Յովհ․ ԻԱ․ 18