Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահում էի, որպեսզի փլուզվելով չծածկի միաբանների կացարան անապատը։ Իսկ դուք մի ծուլանաք առաքինության գործեր կատարելուց և մշտապես գոհ փառավորեցեք տեր աստված, որ փրկեց ձեզ և հետագային նույնպես կփրկի իր ողորմությամբ, նրան հավիտենական փառք. ամեն։

ԳԼՈԻԽ ԻԳ
ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ վարդապետ Պողոսը Մոկաց107 երկրի Քար անվանված գյուղից էր։ Գալով սուրբ ու մեծահռչակ Վարագի108 միաբանությունը՝ կապվեց Կարապետ վարդապետի հետ, որի մականունն էր Ձագ վարդապետ։ Սրան աշակերտելով սովորեց Հին ու Նոր կտակարանների բոլոր գրքերը, և երբ գիտությամբ ու տարիքով կատարյալ դարձավ, Ձագ վարդապետը նրան քարոզչության իրավունք տվեց։ Իսկ նա գնալով քրիստոնյաների [հայրերի] մեջ՝ քարոզում էր աստծու պատվիրանները։ Քարոզելով եկավ հասավ Թավրիզ և այնտեղ զբաղվելով իր քարոզչական գործով, ամենօրյա քարոզով ու դասով և հորդաբուխ վարդապետությամբ լուսավորում էր քրիստոնյա ժողովրդին, որոնք որ այնտեղ հանդիպում էին։ Քանզի ամեն կողմից Թավրիզ եկած վաճառականները, երբ հաջողվում էր լսել սուրբ վարդապետի քարոզը, հոգով մխիթարված զվարճանում էին և օրհնություն էին մատուցում աստծուն՝ այդպիսի շնորհների տվողին։

Իսկ Պողոս վարդապետն ինքը վարքով սուրբ էր ու առաքինի, մշտապես սաղմոսերգու էր արտասուքներով և մտքով աղոթարար, ու շաբաթ օրվա գիշերը, երբ լուսանում է կիրակին, ու երեկոյից սկսած ոտքի վրա էր և մինչև լուսանալը հսկում էր կատարում, և ամեն շաբաթ օրվա գիշերը այդպես էր անում. «Հիշեսցուքը», «Կանոն գլուխը», «Ալէլուն» երգով էր ասում «Ութ կանոն սաղմոսի» հետ, իսկ առավոտյան «Պատարագի փրկական խորհուրդն» էր մուտուցում։ Նաև ամենևին հրաժարվել էր գինուց ու մսից. շաբաթ ու