Այս էջը հաստատված է
յուր աշակերտներին նշանակում էր դասատուներ, ընդունակ մանուկներից ոմանց իր հետ շրջել տալով սովորեցնում էր։ Ամենքը հասան աստիճանի՝ աբեղա, քահանա՝ բավական իրենց և ժողովրդին։ Ուր էլ որ շրջեց նա, ամենուրեք շինեց եկեղեցի, քանզի նրանից առաջ ամեն տեղ եկեղեցի չկար։ Եվ եթե որևէ տեղ էլ կար, այն էլ անշուք, անպատշաճ էր եկեղեցի անվան, հասարակ, մթին, խարխլված, փլփլված, լցված հողով ու մոխրով, որի ձևը և դիրքը ծուռ ու թեք։ Իսկ սա, ուր էլ հասնում էր, հիմնարկում էր պատշաճավոր ձևով եկեղեցի՝ դիրքը ուղղված դեպի արևելք. խորանների, լուսամուտների, գմբեթի և այլ ամենի գեղեցիկ շինվածքով։
Այս ձևով քարոզելով և եկեղեցի շինելով հասավ մինչև Աստապատ110 գյուղաքաղաքը, նախ նրանց վանքը շինեց, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունով է՝ ամուր պարիսպներով և երկաթապատ դռներով։ Վանքը ավարտելուց հետո ժողովրդի թախանձանքով սկսեց գյուղի եկեղեցին շինել, որովհետև եկեղեցին փոքր էր և ժողովրդին չէր տեղավորում, իսկ ժողովուրդը շատ էր։ Ընդ որում կամեցան եկեղեցու շուրջն եղած խցերից քանդել, միացնել եկեղեցուն, որ մեծանա։ Իսկ աբեղաները, որ բնակվում էին գյուղում և խցերի տերերն էին, խոժոռվելով ըմբոստացան և չէին թողնում խցերը քանդել։ Իսկ ժողովուրդը ուշադրություն չդարձրեց նրանց ըմբոստացման վրա, այլ հարձակվելով՝ խցերը քանդեցին։ Իսկ աբեղաները, չկարողանալով արգելել, գնացին վանք, առան եպիսկոպոսների, եկան գյուղ, մեծ աղմուկ բարձրացրին և վարդապետին անվայել խոսքեր էին ասում։ Իսկ սուրբը նմանվելով հեզ ու ճշմարիտ Քրիստոսին՝ խորհում էր մտքում, թե եթե ձեզ հալածեն այս քաղաքից, փախեք մյուսը[1], դրա համար ամենքից գաղտնի, գիշերը ելավ լռելյայն գնաց գյուղ։ Իսկ ժողովուրդը, երբ իմացավ վարդապետի գնալը, այն ժամանակ հարձակվեց աբեղաների վրա՝ ծեծելով քարով, փայտով գյուղից դուրս քշեց, և շտապ գնալով վարդապետի հետևից՝ մեծ աղաչանքով նրան նորից գյուղ դարձրեց և սկսեց լայն ու ընդարձակ, բարձր կերտվածքով եկեղեցի շինել գմբեթը վրան կառուցված, նույնպես
- ↑ Տե՛ս Մատթ. Ժ 93։