գյուղում կար մի քրիստոնյա (հայ) մարդ, որի որդու ձեռքը գոսացել էր, սրան (հայրը) բերեց վարդապետի առջև և խնդրեց նրա վրա աղոթել, որպեսզի մանկան ձեռքը բուժվի։ Իսկ սուրբ վարդապետը բռնեք մանուկի ձեռքից և աղոթք արեց նրա վրա և ասաց. «Հայր մեր, որ երկնքում ես և տվեց հորը, որ առավ գնաց։
Վաղ առավոտյան [այն մարդը] առած որդուն եկավ վարդապետի առջև, երկրպագում և համբուրում էր նրա ոտքերը, գոհություն հայտնում և խոստովանում էր, որ վարդապետը օժտված է շնորհներով. ամենքին ցույց էր տալիս մանկան ձեռքը, թե վարդապետի աղոթքով իմ մանկան ձեռքը բուժվեց։ Քանզի Քրիստոսի շնորհիվ և սուրբ վարդապետի աղոթքով բոլորովին բուժվել էր այն մանկան ձեոքը, որով փառավորվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը։
Այնտեղից ելան, եկան Երևան քաղաքը։ Զինվորը, որ վարդապետին բերեց, նույն օրը նրան ներկայացրեց խանին։ Իսկ խանը, ինչպես կաթողիկոսից ընդունել էր նյութը, մեծ քեն ու դառնություն ուներ մտքում ամբարած, որպեսզի բազմակի չարչարանքների վարձությամբ անցկացնի վարդապետին։ Բայց նա, որ թագավորների թագավորն է ու տերերի տերը, որ իր ձեռքում է պահում բոլոր բռնակալների սիրտը[1] ըստ Սողոմոն իմաստունի, անմիջապես խանի սիրտը խաղաղեցրեց, ինչպես Արտաշես արքան (քաղցրացավ) Մուրտքեի վրա և բարկացավ Համանի114 վրա։ Որովհետև վարդապետի երեսին խոսքը ասելիս ոչ թե բարկությամբ ասաց կամ զայրացած դեմք ցույց տվեց նրան, այլ մեղմ և հանդարտ խոսքով ասաց նրան. «Այսօր մնա մեզ մոտ, քանզի մեր հյուրն ես, իսկ վաղը քեզ կտանեմ կաթողիկոսի մոտ և նրան քեզ հետ կհաշտեցնեմ, որովհետև Մելքիսեթ կաթողիկոսը խանին իր բարեկամներով հանդերձ հրավիրել էր պատիվ տալու հաջորդ օրը. սրա համար խանն ասաց, թե կտանեմ քեզ ինձ հետ կաթողիկոսի մոտ և կհաշտեցնեմ»։
- ↑ Դավրիժեցին նկատի ունի Աստվածաշնչի խոսքը. «Որպէս սահանք ջրոյ, նոյնպէս սիրտ թագաւորի ի ճեռս Աստուծոյ, ընդ որ կոյս կամի հայեցուցանել, դարձուցանէ (Առաք. ԻԱ 1):