ուրիշներն էին, այլ կոշտազգեստ էր, պահեցող, որ շաբաթ և կիրակի օրերն էր [պասը] լուծում նավակատիքի118 կերակուրներով՝ զերծ մսից ու գինուց, մշտապես սաղմոսերգող և պատարագամատույց։
Այս բանին հավանելով ու հաճելով Կոստանդնուպոլսի ողջ ժողովուրդը՝ եկեղեցականներ, աշխարհականներ և երևելի մարդիկ, օրինակ՝ Շահին չալաբին[1], որ թագավորի արքունիքում նշանավոր մարդ էր, և ուրիշ շատեր։ Նաև Արևելյան երկրի վաճառականները, որոնք պատահեցին Կոստանդնուպոլսում, մանավանդ ջուղայեցիներն ու գողթնեցիներ, քանի որ գիտեին, թե Մովսեսը Արևելյան աշխարհից է, ամենքը մոտենալով Գրիգոր վարդապետին՝ խնդրում էին տեր Մովսեսին վարդապետություն շնորհել։
Իսկ Գրիգոր վարդապետը ահարկու և շատ գոռոզ մարդ էր և դժվարահավան, բայց տեսնելով տեր Մովսեսի քաղցր, սրբասեր բարքը և պարկեշտ վարքը, նաև ժողովրդի վկայությունը, չեղավ չլսող, այլ ըստ նրա անձի և ողջ ժողովրդի վկայության նրան վարդապետական գավազան տվեց մեծ հանդեսով։ Այնուհետև տեր Մովսես վարդապետը բոլոր եկեղեցիներում անխափան, վճիտ ու պայծառ քարոզությամբ քարոզում էր Քրիստոսի ավետարանը։
Տարիներ հետո Գրիգոր վարդապետի հրամանով Մովսես վարդապետը ուղարկվեց գնալ ինքնագլուխ քարոզությամբ շրջագայելու։ Նա ելավ Կոստանդնուպոլսից եկավ հասավ Տիգրանակերտ քաղաքը, որտեղ էր Սրապիոն վարդապետի տապանը։ Նրան սուրբ տապանի միջոցով համբուրեց և նրանից օրհնություն առնելով, ելավ այնտեղից Վասպուրական [Վան] քաղաքով եկավ Թավրիզ և այնտեղից իր հայրենի աշխարհը՝ Սյունյաց գավառը, Տաթևի վանքը։ Սրա գալստյամբ եղավ անպատմելի ուրախություն ամենքի համար՝ եկեղեցականների և աշխարհականների։ Նրան առաջինը սիրով ընդունեց Տաթևի վանքի միաբաններւ՝ եպիսկոպոսները, աբեղաները, բայց հետո ետ կանգնեցին նրանից, քանզի նրա քարոզությունը չընդունեցին։ Այդ պատճառով Տաթևի վանքից դուրս գալով՝ գնաց Մեծ անապատը՝ Սարգիս
- ↑ Չալաբին հայերին տրվող պատվանուն էր Թուրքիայում