Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, ինչ որ աստծուց խնդրում էր, աստված ամենը անթերի պարգևում էր։ Մեր աչքերով հենց տեսանք, որ բազում դիվահարներ նրա աղոթքներով ազատվեցին, հիվանդներ, պես–պես ցավագարներ, անդամալույծներ առողջացան, ամուլ կանայք նրա աղոթքներով զավակներ ծնեցին։ Նրա բժշկություններից այստեղ երկուսը միայն հիշեմ։ Մինչ միաբաններ էինք մեծ միաբանությամբ բնակված Սուրբ Էջմիածնում Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ, պատահեց, որ միաբաններից մեկը այսահարվեց։ Չարը այնքան ուժեղացավ, որ մինչև անգամ նրան առած-տանում էր շինությունից դուրս՝ դաշտ, հանդեր, այստեղ-այնտեղ մարդկանցից հեռու շրջեցնում էր, որին միշտ բռնում, բերում էին վանքը. ապա նրա ոտքերը երկաթյա ոտնակապեր դրին և այդպես պահելով ամեն օր քահանաները ավետարան էին կարդում և երկարեց այսպես մինչև հիսուն օր։ Ապա մի օր, որ կիրակի էր, փրկական խորհրդի սուրբ պատարագը մատուցելուց հետո, երբ ողջ ժողովուրդը եկեղեցուց դուրս գալով գնաց, տեր Փիլիպոս հայրապետը հրամայեց՝ այսակիր միաբանին եկեղեցի բերել, որպեսզի պատարագիչ քահանան ատյանի[1] մեջ սրբության զգեստով նրա վրա ավետարան կարդա։ Տեր Փիլիպոսը այս ասաց և ինքը ելավ, գնաց տուն, որովհետև անհրաժեշտ գործ ուներ, պատվավոր ինչ-որ մարդիկ նրան հյուր էին եկել։ Գնաց նրանց մոտ, սեղան բացեց նրանց առջև և մի քիչ մնաց նրանց մոտ նրանց սիրտը շահելու համար, ապա թողեց նրանց հացկերույթի սեղանին, ինքը վերադարձավ եկեղեցի․ եկեղեցու արևմտյան դռնից հանդարտ մտնելով, խաղաղորեն եկավ մինչև ատյանի մոտ և այնտեղ ընկավ իր ծնկների վրա՝ իր դեմքը պահելով սուրբ սեղանի հանդեպ։ Մի գոբղայի<refՍաղմոսի երկու, երեք, չորս հատվածները կազմում են մի գոբղա, ամբողջ Սաղմոսարանը 56 գոբղայից է բաղկացած։</ref> չափով սաղմոսի սրտառուչ պաղատանքով և հորդ արտասուքով աղոթեց։ Այդ ժամանակ այսակիր մարդը կամենում էր ազատվել, փախչել բռնողների ձեռքերից։ Եվ երբ չկարողացավ ազատվել, այդ ժամանակ ուժգին բարձրաձայն գոչումով աղաղակեց ընկավ գետին ու փոխեց և դարձավ

  1. Ատյանը բեմից ներքև բեմի առջևի մասն է։