Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջագայությունների ընթացքում։ Քանզի այն բոլոր քաղաքները, որոնք օսմանցիների իշխանության ներքո էին, կաթողիկոսը շրջեց, իսկ իշխանը նրա հետ շրջագայելով սպասավորում էր, մինչև որ նրան բերեց հասցրեց նրա աթոռը Սուրբ Էջմիածին և հանձնեց երկրի իշխան Մահմադղուլի խանին և առնելով նրանից հավաստիքի և ազատության թուղթ դարձավ իր թագավորի պալատը՝ Կոստանդնուպոլիս։

Եվ տեր Փիլիպոս կաթողիկոսը Երուսաղեմում մնաց չորս ամիս, իսկ քաղաքի փաշան, հոռոմների պատրիարքը և ֆռանկների վանքի պետը շատ սիրով, մեծաշուք փառքով էին ընդունում և պատվում նրան, որքան նա այնտեղ մնաց։

Նա Սուրբ Հակոբ եկեղեցու հատակը գեղեցիկ հորինվածքով և նկարակերտ ներդաշնակությամբ, գույնզգույն քարերով սալարկեց։ Թեպետ և նախապես ուներ սալարկ, բայց հավասար ու հարթ չէր, այլ բարձր ու ցածր, անհարմար ու կոպիտ։ Բարձրացրեց նաև ավագ խորանի բեմը, որ առաջ շատ ցածր էր։

Այն նույն տարին, երբ տեր Փիլիպոս կաթողիկոսը գնացել էր Երուսաղեմ, այնտեղ Երուսաղեմ էր եկել նաև Սսի կաթողիկոս տեր Ներսեսը, այդ ժամանակ Երուսաղեմի առաջնորդն էր Աստվածատուր վարդապետը։ Իսկ հոգեկիր հայրապետ տեր Փիլիպոս կաթողիկոսը, որ Պողոս առաքյալի նման մշտապես ցավում ու հոգում էր եկեղեցու թերությունների ու անկարգությունների համար, իր վիճակի բոլոր ժառանգավորների հետ միակամ եղած կամեցավ անկարգությունները մեջտեղից վերացնել, առօրյա խոսքով բոլորին հորդորում էր գալ սիրո ու միաբանության և վերացնել անկարգությունն ու ատելությունը։ Սրա քրիստոսասփյուռ քարոզությամբ ու հոգեբուխ վարպետությամբ գումարված ընդհանուր ժողովը բարիանալով՝ եկեղեցականներ, աշխարհականներ, որոնց մեջ էին գլխավորներ Սսի կաթողիկոս տեր Ներսեսը, Երուսաղեմի առաջնորդ Աստվածատուր վարդապետը, միաբանությամբ խոնարհվեցին հայրապետի հրամանի առջև և հաստատեցին տասներեք գլուխ կանոնադրություն, որոնք համառոտ կերպով բերում եմ այստեղ։ Սրանց