Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ չկարողացավ անել, այլ թողեց ամենը, դարձավ իր տեղը՝ պալատ։

Ապա հայերը անհրաժեշտություն զգացին գնալ Հռոմ պապի մոտ. շատ աղաչանքներով թագավորից և արքեպիսկոպոսից պապին ուղղված բարեխոսության թղթեր առան և գնացին Հոոմ։ Նախ պապին տվին Մովսես կաթողիկոսի խնդրագիրը, ապա թագավորինը և արքեպիսկոպոսինը։ Երբ Նիկոլ եպիսկոպոսը տեսավ, թե ժողովուրդը Հռոմ գնաց, ինքն էլ գնաց Հռոմ, և այնտեղ էլ անիրավ ճիզվիտները թշնամություն արին հայերին և ձախողեցին նրանց գործը, այսինքն՝ եկեղեցին չտրվեց հայերին։ Խեղճ ժողովուրդը ձեռնունայն դարձավ եկավ Լվով։

Հռոմից դարձավ նաև Նիկոլ եպիսկոպոսը ու եկավ Լվով, մնում էր առաջվա նման՝ վնասելով ժողովրդին նաև անառակությամբ։

Բացի առաջինից, երկու-երեք անգամ լվովցիները քահանաներ ու երեցփոխներ ուղարկեցին Էջմիածին Փիլիպոս կաթողիկոսի մոտ, որովհետև Մովսես կաթողիկոսը վախճանված էր։ Փիլիպոս կաթողիկոսը շատ անգամ զանազան կերպով նամակ գրեց Լվով և իր աշակերտներից ու վարդապետներից ուղարկեց Լվով, սակայն դրանից էլ հայ ժողովուրդը օգուտ չունեցավ։ Նաև Լվով քաղաքից եկեղեցական բարեպաշտ մարդիկ, որոնք աբեղաներ, քահանաներ ու Աստվածաշնչի աշակերտներ էին, այս հալածանքների պատճառով եկան Էջմիածին և այնտեղ բնակվելով մնացին։ Սրանք նշանավոր մարդկանց զավակներ էին, որոնցից ոմանց Փիլիպոս կաթողիկոսը Լվով եպիսկոպոս ձեռնադրեց և ուղարկեց այնտեղ հովվելու ժողովրդին, բայց դրանով էլ Լվովի ժողովրդին օգուտ չեղավ։ Նաև սույն ժամանակ Դոմինիկյան152 կարգից Պողոս անունով մի վարդապետ՝ իմաստուն ու երևելի, ազգով ֆռանկ մի մարդ եկավ Նախիջևանի գավառը հայ կաթոլիկների[1] մեջ, որոնք այնտեղ կան։ Փիլիպոս կաթողիկոսը

  1. Բնագրում՝ ախթարմայիցն․ Աճառյանը նկատի չունենալով Դավրիժեցուն, ախտարմող, ախտարմաղ, ախտարմախ [ըստ Խորենացու և Շիրակացու] ուղղում է ախտարմար։ Այստեղ խոսքը Նախիջևանի կաթոլիկների մասին է։