Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազնվական ու հարուստ տանից, բարեպաշտ ծնողների զավակ, որ մանուկ հասակում սովորեց Լվովի դպրոցներում լատիներեն լեզվով ու գրով, սովորեց քերականական գիտությունը, և փիլիսոփաների գրքերը:

Այն ժամանակ, երբ Լվովի Նիկոլ եպիսկոպոսը նեղում ու վնասում էր Լվովի հայ ժողովրդին, Ստեփանոսի ծնողները բարեպաշտության և ուղղափառության դրդումներով սրան հանեցին Լվովից և ուղարկեցին Սուրբ Էջմիածին Փիլիպոս կաթողիկոսի ժամանակներում։ Երբ Ստեփանոսը հասավ Էջմիածին, սովորեց հայոց լեզուն ու գիրը, անգիր արեց սաղմոս ու շարական և այլ եկեղեցական ուսմունքներ։

Այնուհետև սկսեց կարդալ Աստվածաշունչը, տասներկու վարդապետների ու փիլիսոփաների գրքերը։ Եվ որովհետև նախապես գիտեր լատիներեն լեզուն ու գիրը, հետո սովորեց նաև մերը և երկուսը միմյանց համեմատելով՝ նույնն էր խորհում ու մտավարժվում: Այս պատաճառով իր ընկերներից առաջ անցավ, նաև մտքով սուր էր և հղացող, ստացող [գիտություն] ու պահող, միշտ ընթերցող, վարքով մաքրակենցաղ ու պարկեշտ։ Սրա գիտությունն ու վարքի մաքրությունը բոլոր վարդապետները տեսնելով՝ վկայեցին Փիլիպոս կաթողիկոսի առջև, այլ հենց ինքը տեր Փիլիպոսը տեսնելով նրա արժանավորությունը, կանչեց ավելի գերադրական փառքի, որովհետև նրան կուսակրոն քահանան օրհնելուց հետո տվեց վարդապետական իշխանություն՝ ասելով. «Բարեկամ վեր բարձրացիր[1] ըստ տերունական առակի»:

Ինքը Ստեփանոս վարդապետը օրըստօրե իրեն վարժում ու կրթում էր ուսումով ու պարկեշտ վարքով, որի համար ընդունեց սուրբ հոգու շնորհները և նույնի պարգևներով լատիներեն գրից ու լեզվից հայերեն գրի ու լեզվի թարգմանեց չորս գիրք, որոնցից մեկն է Հովսեպոս պատմագիրքը176, բայց ոչ ամբողջը, այլ այն մասը, որտեղ խոսվում է Երուսաղեմ քաղաքի ու հրեական ազգի վրա հառնող պատերազմների մասին, որ վեց հատոր է։ Երկրորդ՝ Դիոնիսիոս Արիոպագացու գիրքը177, թեպետ Ստեփասնոս Սյունեցու178 առաջին թարգմանությունը կար մեր մեջ, բայց այն համառոտ ու դժվար

  1. * Ղուկ. ԺԴ 10: