825 (1376) թ. տեր Պողոսը։
829 (1380) թ. տեր Թեոդորոսը ութ տարի։
843 (1394) թ. տեր Կարապետը։
846 (1397) թ. տեր Դավիթը։
852 (1403) թ. մյուս տեր Կարապետը։
867 (1418) թ. տեր Գրիգորը։ Այս տեր Գրիգորին, որ մականունով Խանձողաթ էր կոչվում, աքսորեցին և նույն թվականին կաթողիկոս դրին տեր Պողոսին, այս պատճառով նույն թիվը միևնույն տեր Պողոսի վրա կրկին անգամ ենք գրում։
867 (1418) թ. տեր Պողոսը։
879 (1430) թ. տեր Կոստանդինը։
886 (1437) թ. տեր Հովսեփը։
889 (1440) թ. տեր Գրիգորը, որ մականունով Մուսաբեկենց էր կոչվում։
Մինչ այստեղ, ինչ որ գրեցինք, վերաբերում էր Սսի կաթողիկոսներին, որոնք Սսում էին նստում և վարում էին կաթողիկոսությունը, որովհետև տակավին Սուրբ աթոռ Էջմիածինը նորոգված չէր, այս ժամանակ նորոգվեց, քանզի սուրբ Գրիգորի՝ մեր Լուսավորչի աջը հայտնվեց Էջմիածնում, ուստի շատ երկրներից իշխան մարդիկ, նշանավոր եկեղեցականներ ու աշխարհականներ հավաքվեցին, տեր Կիրակոսին կաթողիկոս օծեցին և կաթողիկոսությունը հաստատեցին Սուրբ էջմիածնում, ինչպես որ պատմում է Թովմա վարդապետը,211 ուստի սրանից հետո կշարադրենք այն կաթողիկոսների անունները, որոնք նստեցին Սուրբ Էջմիածնում. սրանց աոաջինը տեր Կիրակոսն է։ Սուրբ Էջմիածնի նորոգումը եղավ 890 (1441) թվին, այս պատճառով գրում ենք 890։
890 (1441) թ. կաթողիկոս նստեց տեր Կիրակոսը։
892 (1443) թ. տեր Կիրակոսին հանին կաթողիկոսությունից, կապալով նստեց Մակվեցի Գրիգորը։ Այս Գրիգորը մասամբ նորոգել է Սուրբ Էջմիածինը։
904 (1455) թ. նույն տեր Գրիգորը, նաև կաթողիկոս եղավ տեր Արիստակեսը։
910 (1461) թ. միևնույն տեր Գրիգորն ու միևնույն Արիստակեսը, նաև կաթողիկոս եղավ տեր Զաքարիան։
Այս տեր Զաքարիան նախապես Աղթամարի կաթողիկոս