Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր. 910 [1461] թ. երբ Ջհանշահ թագավորը Թավրիզ եկավ, սա բազմաթիվ ընծաներով թագավորին ընդառաջ գնաց Թավրիզում, իսկ թագավորը սրան իբրև պարգև տվեց Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությունը և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, սրա հետ նաև խաչվառը և ուրարը, ուստի Զաքարիա կաթողիկոսը իր հետ ունենալով աջը, եկավ Էջմիածին, նստավ Էջմիածնի կաթողիկոս. իսկ նույն խաչվառը և ուրուրը ահա պահված են Սուրբ Էջմիածնում. [սրանք] վկա են սուրբ աջի համար, որ այնտեղ է։

911 (1462) թ. տեր Զաքարիա կաթողիկոսը սուրբ Լուսավորչի աջը իր հետ առած նավասարդի տասնվեցին, սուրբ Հակոբի պասի ուրբաթ օրը գնաց Ադթամար։

915 (1466) թ. նույն տեր Գրիգորը և նույն տեր Արիստակեսը, նաև կաթողիկոս եղավ տեր Սարգիսը:

923 (1474) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Հովհաննեսը։

925 (1476) թ. նույն տեր Հովհաննեսը, նաև կաթողիկոս եղավ մյուս տեր Սարգիսը։ Այս Հովհաննես և Սարգիս կաթողիկոսների ժամանակ Լուսավորչի աջը Աղթամարից դարձավ, եկավ Էջմիածին Վրթանես եպիսկոպոսի ձեռքով։

942 (1493) թ. նույն տեր Սարգիսը, այլև կաթողիկոս եղավ տեր Արիստակեսը։

948 (1499) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Թադեոսը։

953 (1504) թ. նույն տեր Սարգիսը, նաև կաթողիկոս եղավ տեր Եղիշեն։

955 (1506) թ. նույն տեր Սարգիսը և նույն տեր Եղիշեն, նաև կաթողիկոս եղավ տեր Ներսեսը։

964 (1515) թ. կաթողիկոս եղավ տեր Զաքարիան։

969 (1520) թ. կաթողիկոս եղավ տեր Սարգիսը։

972 (1523) թ. կաթողիկոս էր նույն տեր Սարգիսը։

985 (1536) թ. կաթողիկոս էր տեր Գրիգորը:

990 (1541) թ. նույն տեր Գրիգորը, նաև կաթողիկոս եղավ տեր Ստեփանոս Սալմաստեցին։

994 (1545) թ. նույն տեր Ստեփանոսն էր, նաև կաթողիկոս եղավ տեր Միքայելը։

1006 (1557) թ. նույն տեր Ստեփանոսը և նույն տեր