Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ, բայց եթե կրկնվի երրորդ անգամ, մորթվածը անընդունելի է, և այս սուրը հատկապես շինում են մորթի համար, և քահանան իր մոտ է պահում մորթը անելու համար և ուրիշ ոչ ոք։

Այս բանի համար Ավատիան ասաց քահանային, թե ինձ տուր մորթի սուրը: Եվ խախամը, որովհետև չկարողացավ ազատվել նրանից, ուստի մորթի սուրը տվեց նրան: Ավատիան առնելով այն՝ խփեց գոտկամեջը, թողեց խախամին և գնաց պողոտայով, եկավ, հասավ մինչև Փինհասի տան դուռը, և նույն ժամին պատահեց, որ Փինհասը նույնպես դուրս էր գալիս իր տանից, իսկույն պատահեց Ավաաիային, և երկուսն էլ սկսեցին միմյանց բարևել ու հարցնել իրար ողջությունից։ Փինհասը խորամանկ նենգությամբ սկսեց կեղծությամբ առերես բարեկամ ու սիրելի ձևանալ և լուրջ սիրով ու բազում թախանձանքներով հրավիրել իր տունը պատիվ տալու համար, ուստի Ավատիան գնաց Փինհասի տունը։ Այնտեղ եկան նաև երեք ընկերները Փինհասի ուխտադիրները՝ Իսահակը, Մասիհը և Հուդան: Առաջ բերին սեղան, կերակուր և գինի. քանի որ ժամանակը գարնանային էր, սեղանի վրա կար նաև վարունգ, որ խիարն է։ Փինհասը մորից դանակ պահանջեց վարունգը կեղևելու համար, իսկ մայրը, որովհետև գիտեր Ավատիային սպանելու պատրվակով է դանակ պահանջում, ուստի չտվեց, այլ ասաց, թե այստեղ տանը դանակ չկա։ Փինհասը կրկնեց, երեքկնեց, մորից դանակ պահանջեց, բայց նա չտվեց։

Այդ ժամանակ Ավատիան այն սուրը, որ առել էր քահանտյից իր մոտ էր, հանեց, տվեց Փինհասին. «Ահա դանակ, առ, սրանով կեղևիր»։ Իսկ Փինհասը, երբ սուրը ձեռքն առավ, նույն ժամին հարձակվեց՝ Ավատիայի վրա, ձախ ձեռքով բռնեց նրա մորուքից և ասաց. «Դու ես, որ ուրանում ես մովսիսական աստվածատուր կրոնը, նաև բռնանում ես Իսրայելի որդիների վրա, որ նույնը անեն»: Ավատիան թեպետ շատ աղաչեց, սակայն Փինհասը նրան չլսեց, այլ նույն պահին այն նույն սրով կտրեց Ավատիալի գլուխը և հեռու նետեց իր երեք ընկերների օգնությամբ։

Պիղծ Ավատիայի սատակումից հետո չորս անձինք մտածեցին