պարոնին, որ գուցե Հուսեյին աղային և մյուս ամենքին առնի հեռանա։ Եվ գործն այդպես էլ ավարտվեց, որովհետև Սուլեյման բեկից մեծ հարստություն առան և հեռացան, ցրվեցին յուրաքանչյուրը իր տեղը։
Նրանց գնալուց հետո, երբ քիչ օրեր անցան, այդ ժամանակ Սուլեյման բեկի մոտ եկավ մի գոռոզ, արյունարբու, արյունահեղ, պատերազմում հաղթող, առաջամարտիկ Չոմար անունով մարդ։ Սրան օսմանցիների խոնդկար թագավորը պարգևել էր փաշայության պատիվ ու իշխանություն և երկիցս, երիցս ուղարկել էր քաղաքներ ու երկրներ՝ նրանց իշխելու ըստ օսմանցիների օրենքների կարգի։ Սակայն սա գնացած տեղերում խիստ բռնությամբ ու անիրավությամբ էր վարել իշխանությունը՝ կեղեքելով, կողոպտելով, հափշտակելով և ամենքի հետ անիրավությամբ վարվելով՝ թե ազնվականների, թե ռամիկների։ Ուր էլ գնացել էր, ամենա տեղերից անիրավության համբով ու ամբաստանություն էր հասել թագավորին ու վեզիրին, ուստի և քաղաքների փաշայությունից գցեցին, և եկավ թագավորի արքունիքը, այլևս նրան իշխանություն ու փաշայություն չտվին։ Այս բանը շատ ծանր ու դժնդակ թվաց Չոմարին, ուստի ապստամբվեց թագավորից, ելավ Կոստանդնուպոլսից, գնաց Բուրսայի և Անկարայի կողմերը։ Սրան հարեցին սրիկա, ելուզակ մարդիկ, որոնք բոլորը գողեր, ավազակներ, աշխարհավեր մարդիկ էին և չարագործությամբ նման էին նրան։ Սրանց հետ (Չոմարը) բնակվում էր լեռներում, անշեն վայրերում և այդպես էր անցկացնում իր կյանքը
Երբ ցանկանում էր, նրանց հետ իջնում էր լեռներից, դարանամտում էր ճանապարհների վրա և երթևեկելով քարավանների վրա հարձակվելով, ոմանց կոտորում էր, ոմանց փախուստի մատնում և ոսկի, արծաթ և ուրիշ բաներ, ինչ կամենում էր, առնում, գնում էր։ Այս բանը անում էր ոչ թե հազվադեպ օրեր կամ ծածուկ, այլ բացարձակ, շատ օրեր և այնքան, մինչև որ ճանապարհների երթևեկությունը դադարեց։ Լուրը հասավ Կոստանդնուպոլիս թագավորին, ուստի թագավորից հրաման ելավ՝ զորապետ նշանակել և մեծ զորքով գնալ կռվել նրա դեմ ու սպանել։
Նշանակված զորապետը գնաց, կռվեց նրա դեմ, բայց