Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աբեղաների եկեղեցին։ Վանքի պարիսպը ևս ամբողջովին շուրջանակի շինեցին։ Ներքին Վարագա վանքի և այլ վանքերի ու եկեղեցիների կառուցումը ավարտվեց և յուրաքանչյուրը իր տեղում կա աստծու ողորմությամբ, որին փառք հավիտյանս, ամեն:


ԳԼՈՒԽ ԼԸ
ԱՆՎԱՆԻ ՎԱՐԱԳ ԱՆՎԱՆվԱԾ ՎԱՆՔԸ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ, ԱՎԱԳ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ ԽՈՇԱԲԻ223 ԲԵՐԴԸ ՏԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆՏԵՂԻՑ ՎԱՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁՆԵԼՈԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆՆ ՈԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Լինում էր, որ ճամփորդ քարավանները Վանից գնում էին Թավրիզ, Թավրիզից՝ Վան։ Խոշաբի բերդի տերը, որ Սուլեյման բեկ էր կոչվում, քարավանների բեռները բռնությամբ բանում էր, ինչ բան որ հավանում էր, չնչին գին էր շպրտում տիրոջը և ապրանքը կորզելով տիրոջից, սեփականում էր՝ պատճառաբանելով, թե գնեցին։

Նաև այս ժամանակ Վան քաղաքի իշխանն ու հրամայողը մի ավելի մեծ իշխան էր, որին կոչում էին Հուսեյին աղա. սա նույն Վան քաղաքից էր։ Սրա մոտ գնացին այն մարդիկ, որոնց ունեցվածքն ու ապրանքները հափշտակել էր Սուլեյման բեկը, և շատ ամբաստանություններ արին Սուլեյման բեկի դեմ։ Իսկ Հուսեյին աղան Սուլեյման բեկի արարքի մասին հայտնեց Կոստանդնուպոլիս թագավորի արքունիք։ Ուստից թագավորից հրաման տրվեց Հուսեյին աղային Սուլեյման բեկի մասին, որ առած իրերը վերադարձնի տերերին։ Բայց Սուլեյման բեկը չվերադարձրեց, ուստի Հուսեյին աղան առավ Վանի ամբողջ զորքը, նաև հավաքեց մարերի շրջակա բոլոր իշխաններին, որոնց հետ էր նաև մարերի մեծ իշխան Եզդիշերը՝ Ջուլամերիկի, Շատախի և այլ բազմաթիվ գավառների, բերդերի տերը: Սրանց հետ գնաց նստեց Խոշաբի բերդի շուրջը, որտեղ ամրացել էր, նստել էր Սուլեյման բեկը։ Երեք ամիս նստած մնացին և ամբողջ երկիրը ավերեցին, ուստի Սուլեյման Բեկը անճարության ու տարակուսանքի մեջ ընկնելով անելանելիության մատնվեց։ Ոսկու և արծաթի շատ կաշառք տվեց Եզդիշեր մեծ