զորքին։ Իսկ Եզդիշերի զորքերը առան Հուսեյին աղային, գնացին Շատախ, այնտեղից Ջուլամերկ Եզդիշերի մոտ. այս էլ այսպես։
Երբ Սուլեյման բեկն ու Չոմարը ավարելով կողոպտեցին Վարագա վանքը և առան, գնացին Խոշաբ, այնտեղ մնացին մինչև հայտնության հիսնակը[1], ապա լրտեսները եկան նրանց պատմեցին, թե ահա Հուսեյին աղան այսինչ օրը ելնում է Ջուլամերկից և գնում է Խոնդկար թագավորի մոտ։ Հայնժամ Սուլեյման բեկի կամքով ու խորհրդակցությամբ Չոմարը առնելով հարյուր մարդ՝ գնաց Բերկրիի ու Արճեշի վրա Հուսեյին աղայի ճանապարհը պահելու, թե գուցե սպանի նրան։
Իսկ թագավորի այս հրամանը, որ վաղ ժամանակից Չոմարի մասին եղել էր, թե Չոմարը որ երկրում էլ երևա, զորապետները իրենց զորքերով կռվեն նրա դեմ և սպանեն, ուստի Կարինի փաշան, երբ լսեց Չոմարի գալու մասին, մի ոմն իշխանի չորս հարյուր մարդով ուղարկեց Չոմարի հետևից։ Սրանք եկան Չոմարին հանդիպեցին Կեղի224 գավառում, որտեղ և մարտնչելով կռվեցին Չոմարի դեմ և նրան հաղթեցին, քանզի Չոմարի զորքը կազմված էր հարյուր մարդուց, իսկ նրանց չորս հարյուր էր։ Ուստի Չոմարի զորքից ոմանց սպանեցին, ոմանց փախցրին, իսկ ինքը Չոմարը միայն ութ մարդով ելավ ինչ-որ կողմ ու ազատվեց նրանցից։ Կամեցավ ետ դառնալ, գնալ Խոշաբ Սուլեյման բեկի մոտ։ Ճանապարհ ընկավ, եկավ հասավ Ոստանի կապանը225։
Իսկ Ոստանի հարկ առնողը, որ ճանապարհը պահում է և տուրքը առնում ճանապարհորդներից, հեռվից տեսավ Չոմարին և իմացավ, որ Չոմարն է, ինքը աճապարանքով դաշույնը իրենից հեռու գցեց և սկսեց այստեղ-այնտեղ որոնել,
- ↑ Հիսնակ կամ հիսունք՝ զատկից մինչև հոգեգալստյան տոնը, որ կազմում է հիսուն օր։