շրջել։ Այս արեց այն պատրվակով, որպեսզի չգիտենան, որ ինքը Ոստանցի է և սպանեն։ Բայց և Չոմարն էլ հեռվից տեսավ այդ մարդուն և իր մարդկանց ասաց. «Թե մեզ որևէ վնաս հասնի այս մարդուց կհասնի, ուստի երբ հասնեք նրա մոտ, սպանեք նրան և մի թողնեք»։ Չոմարն ու իր մարդիկ եկան հասան այդ մարդուն, հարցրին նրան, թե ինչի համար է շրջում, իսկ նա խաբեց նրանց և ասաց. «Ճանապարհորդ եմ, այստեղ եկա, կորցրի իմ դաշույնը, այժմ շրջելով որոնում եմ, որ գուցե գտնեմ այն»։ Եվ մարդուց այս լսելով՝ իրենք սկսեցին նույնպես որոնել ճշմարտությունը իմանալու համար։ Փոքր-ինչ այստեղ-այնտեղ շրջելով դաշույնը գտան, և դրանով համարեցին, թե իրոք ճանապարհորդ է մարդը, ուստի չսպանեցին, այլ թողին, որ գնա։ Քանի որ այդ մարդը հմուտ էր վայրերին, նախքան Չոմարի կապանն անցնելը մի թաքուն ձորակով հապճեպ հասավ գյուղը և զորականներին ասաց, թե ահա Չոմարը եկել է կապանը։ Այս լուրը անմիջապես տարածվեց բոլոր զորականների մեջ, որոնք բոլորը կրակի նման ձիարշավ ընթացքով գնացին՝ ոմանք դեպի կապանը, իսկ ոմանք էլ դեպի վերին ճանապարհը, երկու ճանապարհն էլ բռնեցին։ Իսկ Չոմարը ոչ թե գնաց վերին ճանապարհով, այլ կապանի ճանապարհով եկավ մտավ կապանը, որով կամենում էր անցնել։
Այս կապանը հետնյալ ձևով էր, շատ բարձր քարաժայռ էր, քարաժայռի ներքև ծովն է ծովացած անհուն խորությամբ, որ միայն աստծուն է հայտնի նրա խորության որքանությունը։ Բայց շատ հին ու վաղեմի ժամանակներից քարաժայռի կուրծքը իմաստաթյամբ և ծանր աշխատանքով, քարհատ արհեստավորներով քարը կտրել են և ճանապարհ են արել, որով ուղևորներ են գնում, բայց ոչ թե լայն, այլ այնքան միայն, որ մի գրաստ կարող է գնալ, ոչ թե երկու:
Իսկ Չոմարը, որ կապանի ճանապարհը մտած գնում էր, չգիտեր, որ այնտեղ մարդիկ են հավաքված իր համար և պահում են կապանի բերանը, ուստի անհոգ գնում էր։ Երբ հասավ կապանի այս կողմի եզրը, իմացավ այդ, անասելի վտանգի ահ ու սարսափով բռնվեց, որովհետև առաջ՝ ընդդեմ նրանց գնալ, վախենում էր, թե գուցե հրացանով խփեն, սպանեն, ետ դառնալ, որտեղով եկել էր, չէր կարող, քանզի