Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեկը Վարագը կողոպտեց, որովհետև տարին բոլորեց նույն օրը, երբ ինքը սպանվեց։

Սուլեյման բեկի սպանությունից հետո Սուլեյման բեկին սպանող երեք տղամարդիկ հապճեպ եկան, բացին բանտի դուռը և կապանքից ու բանտից հանին երեք կապված իշխաններին։ Սրանք բանտից դուրս գալով եկան բերդի դուռը, եկան ու նրանց մոտ հավաքվեցին նրանց ուխտադիր ընկերները, ուրիշ շատ մարդիկ և աղմկելով խոսում էին։ Իսկ երեք սպանող մարդիկ դարձյալ մտան բերդը և գնացին այն տունը, որտեղ սպանեցին Սուլեյման բեկին, առան նրա դիակը, պատեցին ինչ-որ ձորձով և դուրս բերին բերդի դուռը ամբոխված մարդկանց մեջ, թե ձեր աչքով տեսեք ու հավատացեք, որ ստույգ ու անկասկած Սուլեյման բեկը սպանվեց։ Երբ գեշը գցեցին նրանց մեջ, նույն ժամին երեք սպանողներն ու Սուլեյման բեկի աները հապճեպ դարձան, մտան բերդը, փակեցին բերդի դուոը և իրենցով արին բերդը այն մտքով, թե մենք ենք Սուլեյման բեկի սպանողները, ուստի մենք ենք իշխան լինելու նրա տեղում։

Իսկ Սուլեյման բեկի կինը ելավ բերդի պարսպի գլուխը, շատ գոռաց դեպի քաղաքը, բայց բարձրության պատճաոով նրան ոչ ոք չլսեց։ Երբ կինը տեսավ, թե քաղաքում նրա ձայնը լսելի չեղավ, առավ Սուլեյման բեկի գլխանոցը և նրա քիշմիրի շալը, որովհետև երբ նրան սպանեցին, գլխանոցը գլխին էր և արյունաթաթախ. գլխանոցը փաթաթեց շալով և նետեց քաղաքի մեջ։ Գլխանոցը գնաց, ընկավ խոջա Վասո անունով մի հայ քրիստոնյայի տան առջև։ Սա տեսնելով ճանաչեց, որ դա իշխանի գլխանոցն է, բայց արյունաթաթախ լինելով երկյուղակասկած մնաց, թե մի գուցե իշխանին սպանել են։ Սրանք անմիջապես աճապարանքով հասան բերդի դուռը և տեսան, թե իրոք Սուլեյման բեկը սպանված էր։

Այս խոջա Վասո ասածս բարեկամ էր Սուլեյման բեկին, որովհետև սիրալիր հովանավորություն և շատ այցելաթյուններ էր վայելում նրա կողմից։ Սա ծածուկ մարդիկ ուղարկեց և հայտնեց Սուլեյման բեկի եղբայրներին, որոնց անուններն էին՝ ավագին՝ Իբրահիմ բեկ, կրտսերին՝ Էվլիա բեկ։ Նրանցից յուրաքանչյուրը իր բերդում էր գտնվում, իսկ