Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի Սուրբ Նշանը իր տեղը վերադարձնի։ Վերոհիշյալ պատճառներով Իբրահիմ բեկը բարեհաճեց Սուրբ Նշանը վերադարձնել իր տեղը։

Այս բանը հայտնվեց Վան քաղաքի ժողովրդին, իսկ նրանք լցվեցին երկնային խնդությամբ։ Վերոհիշյալ Մարխա չելեբին իսկույն իր հետ առավ ժողովրդից ոմանց և հապճեպով հասան Խոշաբի բերդը, գնացին Իրրահիմ բեկի առջև, նրան ասացին աղաչական խոսքեր և նրա առջև դրեցին կանխիկ երկու հազար ղուռուշ և առան Սուրբ Նշանը և անոթների մնացորդը՝ թե խաչ, թե այլ ինչ, եկան Վան քաղաքը։ Սրա համար գավառի ողջ քրիստոնյա բնակչությունը վրա թափվելով գալիս էին Սուրբ Նշանին երկրպագելու և արտասուքներով իրենց գոհունակությունն էին հայտնում աստծուն, որ Սուրբ Նշանը կրկին բերեց իրենց մոտ։

Իսկ շուրջառներից երկուսը Չոմարն էր առել, իր համար կարել էր անդրավարտիք և հագել։ Սուրբ Նշանը այլևս չտարան Վարագա վանքը՝ կասկածելով ու երկյուղելով հիշեցին անցյալ արհավիրքը, այլ պահեցին Վան քաղաքի Տիրամայր անվանված եկեղեցում։

Սուրբ Նշանի վերադարձը Վան քաղաք տեղի ունեցավ մեր 1104 [1655] թվականին շնորհներով ու մարդասիրությամբ մեր տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք հավիտյանս. ամեն։


ԳԼՈԻԽ ԽԳ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՎԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԷԻՆ ՀԻՆ ՋՈԻՂԱՅՈԻՄ

Արդ՝ այն ժամանակ, երբ պարսից թագավորն էր մեծ, Աոաջին Շահ-Աբաս կոչվածը, հանեց ջուղայեցի ժողովրդին հին Ջուղայից և նրանց քշեց տարավ Պարսկաստանի Սպահան քաղաքը։ Իսկ ջուղայեցի ժողովուրդը չկարողացավ իր ողջ ունեցվածքը վերցնել և իր հետ տանել, քանզի թագավորի հրամանը՝ ուղղված իշխաններին, շատ խիստ էր։ Նրանք սրով շտապեցնում էին նրանց հապճեպ ելնել տեղից ու գնալ,