Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբայրներ և մեծ ընտանիք։ Ինքը մոտ քսան տարեկան էր, մի քիչ ավել կամ պակաս։ Գեղեցկատես էր և վայելչահասակ, նաև չափազանց աղոթասեր էր և գրքերի ընթերցման ունկնդիր, ինչ որ քահանաները կարդում են եկեղեցում ավետարան, ճաշոց, մանավանդ յայսմավուըք, նահատակների պատմություններ։ Ամեն օր եկեղեցուց և նշանակված ժամի աղոթքներից անպակաս էր։ Եկեղեցու վերի կողմին մոտիկ, որտեղ կարդում են բոլոր գրքերը, բռնում էր իր աղոթատեղը, և երբ կարդում էին նահատակների նահատակության պատմությունը, հորդառատ աղբյուրի նման արտասուքները բխում էին աչքերից, և ինքը ցանկանում էր մեծ սիրով սուրբ նահատակներին նահատակակից լինել։ Միշտ իրենց տանը իր ընտանիքին, դրսում իր հետ կապված ընկերներին ասում էր, թե՝ «Ես չեմ կամենում իմ բնական մահով մեռնել, այլ կամենում եմ նահատակվել, իմ ճշմարիտ հավատի համար մեռնել»։

Սա աշակերտել էր մի քրիստոնյա մարդու, որ արհեստով փականագործ էր, շինում էր կողպեքներ և այլ նման մանր իրեր։ Միշտ իր վարպետի հետ նստում էր խանութում շուկայի մեջ և գործադրում էին իրենց արհեստը։ Սրանց խանութը մոտիկ էր մզկիթին, որին Ջումա մզկիթ էին ասում։

Սի օր խանութում Խաչատուրը իր վարպետին ասաց, թե՝ «Ահավասիկ իջնելով այս խանութից գնում եմ, բայց կարծում եմ, որ այլևս չեմ գա այս խանութը»։ Ոմանք ասացին, թե Խաչատուրը ասաց. «Այս գիշեր երազ տեսա, ինձ հրամայվեց նահատակվել, և ես գնում եմ նահատակվելու, դրա համար եմ ասում, թե այլևս չեմ վերադառնա այս խանութը»։

Ապա այս խոսքերից հետո իջնելով խանութից՝ գնաց մեծ մզկիթի բակը և ջրի մոտ կանգնած ջրով ձեռքն էր լվանում, որ թափվում էր բարձր տեղից: Այդ ժամին մի մահմեդական մարդ եկավ, որ իշխան էր և կանաչագլուխ232, հայհոյեց Խաչատուրին և ասաց. «Հեռացիր այդ տեղից, որպեսզի ես լվացվեմ»։ Խաչատուրը հայհոյեց նրան և նրա (գլխի) կանաչը։ Սրանց երկուսի միմյանց հետ վիճաբանության ժամանակ բազմաթիվ մահմեդականներ հավաքվեցին