նրանց գլխին և Խաչատուրին հափշտակեցին, տարան դատավորի մոտ, և սկսեցին ոմանք դատախազ լինել, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և Խաչատուրին մահվան դատապարտեցին։
Դատարանի մեջ դատավորը խոսեց Խաչատուրի հետ և ասաց. «Որդյակ, դու պատանի ես և նորոգ երիտասարդ, խնայիր քո պատանեկությունը և փրկիր քեզ, քանզի այսքան մահմեդականները, որ հավաքվել են քո շուրջը չեն թողնի, դու կենդանի մնաս, այլ համաձայնվիր իմ խոսքերին, դարձիր ձեր մոլար կրոնից և ընդունիր Մահմեդի հավատը, որ լավ է ու երանելի, ինչպես որ տեսնում ես բոլոր մահմեդականներին, որոնք բարգավաճել են բարեկեցիկ կյանքովդ հզորացել են թագավորությամբ և ժառանգորդ են այս կյանքի ու հանդերձյալի»։
Իսկ երանելի Խաչատուրը պատասխանեց և ասաց. «Մոլար կրոն ձեր կրոնն է, ինչպես որ ձեր մարգարեն ու պատգամաբերը սուտ մարգարե է. իսկ մեր կրոնը ճշմարիտ է ու քրիստոսագիր, ինչպես որ ինքը Քրիստոսը ճշմարիտ է, որին դուք ևս վկայում եք։ Ես իմ Քրիստոս աստծուն չեմ ուրանա և իմ լույս հավատը չեմ թողնի։ Ձեր սուտ կրոնը չեմ հավանում, թեկուզ թողնեք, թեկուզ սպաեք, թեկուզ ինչպես Նասիմիին233, քերթեք ինձ, ես իմ հավատից չեմ դառնա»։
Դատավորը շատ խոսեց նրա հետ, բազմաթիվ բարիքներ խոստացավ տալ նրան՝ դրամ, հարստություն, կին, պետական պաշտոն, բայց Խաչատուրը բնավ չընդունեց։
Մահմեդականներից ոմանք գնացին մուֆթիի234 մոտ, հայտնեցին, թե այն մարդը, որ պատգամաբեր Մահմեդին և նրա հավատը հայհոյում է, նրան ի՞նչ պետք է անել։ Մուֆթին վերջնավճիռ235 տվեց. «Որովհետև պատգամաբեր Մահմեդին և նրա հավատը հայհոյեց և ինքը ասաց, թե Նասիմիի նման քերթեք ինձ, իմ հավատից չեմ դառնա, պետք է նրան քերթել»։
Այս վերջնավճիռը մահմեդականները առնելով բերին ղադիի[1] մոտ և վճիռ հանեցին։ Ապա Խաչատուրին առան, տարան փաշայի մոտ և նրան հայտնեցին ամեն ինչ։ Իսկ փաշան
- ↑ Հոգևորական դատավոր։