օրավուր պայծառանում էր երեսի ու դեմքի տեսքը։ Իսկ մարդադեմ գազան սուխտաները քսան օր ձեռքերը հետևը կապած, գլուխը բաց պտույտ էին տալիս Վան քաղաքի մեջ, որովհետև փաշան, ղադին ու մուֆտին սպանելու հրաման չէին արձակում:
Ի հեճուկս նրանց բոլոր սուխտաները միակամ եղան, երեք օր արգելելով խափանեցին կանչելը, որ մինարեի գլխից իրենց աղոթքի ժամին կանչում էին, ասելով, թե՝ «Խանգարվեց, խափանվեց և գետնի տակ սուզվեց մահմեդական հավատը, որովհետև անհավատ մի հայ մահմեդական է սպանել»։
Եվ ըստ մշտական սովորության, որ կապած շրջեցնում էին Սիրունին, բերին հասցրին պայտարանոցի շուկան. այնտեղ սուխտաներից մի ավելի չար, որ ձեռքին մերկ դաշույն էր բռնել, ուժգին հարվածով Սիրունի թուլակշտին հարվածեց. Սիրունը ընկավ երեսի վրա։ Մի այլ սուխտա առավ ծանր մի քար, զարկեց Սիրունի գլխին և գլուխը փշրեց, գլխի ուղեղը դուրս թափվեց, և դրանով Սիրունի կյանքը վերջացավ, նա մեռավ։
Ապա պարան գցեցին ոտքերը, քաշեցին, տարան քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ մահապարտներին սպանում են, այնտեղ մեռած մարմինը քարկոծեցին այնքան, մինչև որ ծածկվեց քարերով, ապա արյունարբու գազան սուխտաները թողին, գնացին:
Նույն գիշեր տեր Քրիստոսը նրան փառավորեց երկնային լույսով, որ իջավ նրա վրա, սա տեսան ոչ միայն քրիստոնյաները, այլև շատ մահմեդականներ, որ ամենքին պատմում էին մինչև լուրը հասավ նրան սպանող սուխտաներին, որոնցից ոմանք եկան հավաստի տեսան և գնացին, պատմեցին մյուսներին։ Սրանք իրենց սպասավորներից մարդիկ ուղարկեցին, որոնք գնացին սատկած շների գեշեր գտան, բերին գցեցին Սիրունի սուրբ մարմնի վրա, որ գուցե լույսը վերանա, բայց լույսը չվերացավ մինչև օրվա լուսանալը մեր Քրիստոս աստծու շնորհներով։ Իսկ մյուս օրը քրիստոնյաները գնացին փաշայի ու ղադիի մոտ, թաղելու թույլատվություն խնդրեցին։ Սրանց թույլատվությամբ քրիստոնյաները գնացին, վերցրին տարան քրիստոնյաների ընդհանուր