Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ թեպետ Բաքդար աղան սաստեց չարախոսներին, որ խոսքը չտարածվի, սակայն չկանխվեց, այլ օրավուր խոսքը ավելի տարածվեց, մինչև հասավ մեծ իշխան Խոսրով փաշային։

Խոսրով փաշան Եզդիշեր մեծ պարոնի եղբայրն էր, երկրի տերը և Բաքդար աղայի վրա իշխողը։ Չար վկաները բռնեցին Ավետիսին, տարան Խոսրով փաշայի մոտ, որ բնակվում էր Փիզան[1] կոչվող բերդում, և միևնույն վկայությունը տվին նրա առջև։ Խոսրով փաշան Ավետիսին հարցրեց գործի ճշտության մասին, բայց նա դավանեց քրիստոնեական հավատը։ Խոսրով փաշան հրամայեց նրան կալանավորել և օրեր հետո բերեց իր առջև և հարցրեց նրան ու գտավ հաստատուն Քրիստոսի հավատի մեջ՝ իրեն քրիստոնյա խոստովանելով: Եվ իր պատասխանի մեջ ասում էր, թե՝ «Ինչպե՞ս կարող եմ թողնել իմ լույս հավատը և գնալ խավարի հետևից, որովհետև Քրիստոսը ինքը լույս է, այդպես է և հավատը, որ նրանն է։ Իսկ ձեր առաջնորդը, որին մարգարե եք ասում, ինքը պատրող է ու խաբեբա, և նրա բոլոր խոսքերը սուտ են»։

Այնուհետև կամեցան աղաչական խոսքերով ու հնարներով նրան որսալ, որովհետև Խոսրով փաշան ասաց. «Կտամ քեզ պարոնություն ու գյուղ, իշխանի աղջիկ, որին որ դու հավանես»։ Եվ բերելով իր ազնվավայել ձին ամեն ոսկիակազմ սարքով և կանգնեցրեց նրա առջև և ասաց. «Ինձ հետ մշտապես փառավոր կպահեմ և մեծապատիվ իշխան կանեմ քեզ, եթե համաձայն ես իմ խոսքերին»։ Բայց Ավետիսը չհամաձայնեց:

Ապա Խոսրով փաշան կանչեց իրենց դատարկ կրոնի առաջնորդներին և նրանց հարցրեց, թե ի՞նչպես են հրամայում ձեր գրքերի օրենքները այս մարդու համար: Նրանք պատասխանեցին, թե՝ «Դրա արած խոսքերը եթե հաստատվեն վկաներով, անհնարին է, որ դա ապրի ոչ Մահմեդի հավատով, այլապես անպատճառ պետք է մեռնի»:

Նախկին սուտ վկաները այս խոսքի վրա եկան այնտեղ նրանց առջև նույնպես հաստատեցին իրենց առաջին սուտ

  1. Փիզան բերդը նույնպես չկա հիշյալ գրքում