հրաշագործվեց, որի մասին տկարանում եմ այս նկարագրության առջև։ Քանզի հուլիս ամսի քսանմեկին ըստ հունական տոմարի և հայկական հազար հարյուր ինը թվականի շաբաթ օրվա իններորդ ժամին պատահում է այդ չարաբաստիկ դեպքն ու կսկծալի բանը այս մեծ քաղաքում։ Քաղաքի հյուսիսային կողմից, նրա ծովի մոտ լինում է հրդեհի դեպք խիստ մեծ ու չընդհատվող երևույթով ըստ վերջին նշանի։ Քանզի արքայի նորաշեն պալատից սկսած դեպի վեր ընդարձակ և մեծ տարածությամբ ու սահմանով հրդեհը բռնում է մինչև ջրաբեր կամարը, այնտեղից իջնում է միևնույն տեղը, որտեղից սկսվեց՝ սաստիկ բորյաս քամու օժանդակությամբ։ Եվ այսպես երկու ճյուղի բաժանվելով, տարածվելով ու սպառվելով հասավ մինչև բլուրի գագաթը, որտեղ այլազգիների մեծամեծ ժողովարաններն են կառուցված երևում, որոնք արտաքին տեսքով գեղեցկաշեն արժանի են հիացման ըստ միևնույն նայվածքի։ Ապա այնտեղից իսկույն ու ավելի շուտ երեք ճյուղի բաժանվեց և յուրաքանչյուրի բաժանված ծայրից շտապեցին իրենց առաջ դրված գործի կատարմանը ըստ հաջողակ հողմի ստիպման ու հարվածի իբրև ինչ-որ չափով, սահմանով ու ձևով բանականների պես։ Քանզի, ինչպես ասվեց, ճախրելով երկու եզրերով ամբողջ տարածության հետ միասին մի վայրում փլվում էին բոլոր շենքերի կառուցվածքները լրիվ տապալումով ու ոչնչացումով, այսինքն՝ բարձրաբերձ աշտարակների, ոսկեզօծ պալատների, գեղեցկագիր սարավանդների, բազմածախս շինված ապարանքների ու տների։ Ինչպես ասվեց, երկու ծայրերից մեկը իջնելով գագաթից դեպի արևելք, շրջան առած ծովեզերքով և անցնելով Մաքսապետարանի ու Ավաղակոչականի դռներով վերջացավ իջևանատան մոտ։ Իսկ մյուս ծայրը սաստիկ դեպի արևմուտք գնալով ըստ իր զորության շառաչումով, պարփակելով նույն ձևով դիմեց յոթնակերտ աշտարակների մոտով տարածության չնչին հեռավորությամբ դեպի ծովը իջնելով և անցնելով Նորակոչիկ դռնով, միջոցի եզրի հետ միասին զետեղվում է առաջինի ծայրի մոտ։ Այսպես և այս ձևով վաթսուներեք ժամում երևելի մայրաքաղաքը իր բոլոր արդուզարդից դատարկվեց ըստ այլատեսակ քամիների փչման՝ բորյասների, հարավային քամիների (նոտոսների),
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/437
Արտաքին տեսք