Էջ:Arakel of Tabriz, History.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ արդ` սիրելիներ, հարմար չեմ համարում այսպիսի եղելությունը արհամարհել, մանավանդ [կամենում եմ] արժանի անել պատմության, իսկ եթե ոչ, դուք ողջ լինեք ամենքի տիրոջով. ամեն։


ԳԼՈՒԽ ԾԱ

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ. ԽՈՆԴԿԱՐ ԿՈՉՎՈՂ ՕՍՄԱՆԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԱՅՍ Է

Օսմանի շառավիղների կարգն ու սկիզբը, որ ծնվել են ու բազմացել, բազմաթիվ քաղաքներ ու գավառներ տիրել են ու թագավորել։ Հայոց 671 [1222] թվականին Օսմանճուկ գյուղաքաղաքից Օսման անունով ոմն հարուստ հավաքելով իր նմաններին ելավ պատերազմեց իր բոլոր տերերի դեմ և նվաճեց նրանց, քիչ-քիչ մեծացավ և դարձավ բազմաթիվ քաղաքների ու գավառների թագավոր։ Սուլթան Օսմանի մահից հետո նրա աթոռը գրավեց նրա որդին՝ սուլթան երկրորդ Օրխանը։ Երրորդ սուլթանը Մահմադն է, չորրորդը՝ սուլթան Մուրադը, հինգերորդը՝ Իլտրում Բայազիդը, վեցերորդը՝ սուլթան Մուրադը, յոթերորդը՝ սուլթան Մահմադը, ութերորդը՝ սուլթան Բայազիդը, իններորդը՝ սուլթան Սելումը, տասներորդը՝ սուլթան Սլեյմանը, տասնմեկերորդը՝ սուլթան Սելիմը, տասներկուերորդը՝ սուլթան Մուրադը, տասներեքերորդը՝ սուլթան Մահմադը, տասնչորսերորդը՝ սուլթան Ահմադը՝ հասակով երեխա, Ջհանգիր (անունով)։

Մանրամասն չեմ կարող պատմել սրանց պարագաները, այլ համառոտ կասեմ։

Երբ Լենկթեմուրն եկել է, նա Իլտրում Բայազիդին Բուրսայում նստեցրել է աթոռին, որ գահն է։ Հետո նրա որդին՝ Աուլթան Մուրադը գրավել է Ատրանան։ Հետո սուլթան Մահմադը հայոց 902 (1453) թ․ գրավել Է Պոլիսը, Կաֆան, Ակքրմանը, Տրապիզոնը և շատ քաղաքներով ու գավառներով է անցել սուլթան Մահմադը։ Սուլթան Բայազիդը հասել է սուլթան Սելիմին, երբ 963 [1514] թվին սուլթան Սելիմը