բազմաթիվ զորքերով ելավ, գնաց Շահիսմայիլի վրա և պատերազմեց Չալդրանում, բայց չկարողացավ գրավել այն: Ետ դարձավ, 964 (1515) թ. գրավեց Կամախը։ 965 [1516] թվին գրավեց Ամիդը և հետո 966 (1517) թ. մեծ ջանքով գրավեց Մսըրը: 967 (1518) թվին այլազգիները Ամիդում հայերից առան մեծ կաթողիկեն՝ սուրբ Թեոդորոսը և դարձրին իրենց համար աղոթանոց։ 970 [1521] թվականին մեռավ սուլթան Սելիմը, գահ նստեց սուլթան Սլեյմանը։ 984 (1535) թվին սուլթան Սլեյմանը մեծ զորքով ելավ, գնաց Թավրիզ Շահթահմազի վրա, բայց չկարողացավ նրան հաղթել, ետ դարձավ, գրավեց Բաբելոնը, որ Բաղդադն է։ Սակայն ճանապարհին շատ նեղություններ կրեց, որովհետև հանդիպեցին մի ահագին մեծ գետի, որ թուրքերեն բառով կոչվում է Տողուզօլում, որ ինը ճյուղ է նշանակում[1]։ Այս գետը շատ մարդիկ ու գանձ տարավ։ 1005 [1556] թվին բացին Ամիդի նոր դուռը, որ նայում է արևելք, քանզի առաջին կառուցողը չորս դուռ էր բացել, իսկ վրայից երկար ժամանակ էր անցել։ Որոշ ժամանակ անցնելուց հետո թուրքական թագավորը Ամիդը գրավեց և տեսավ, որ մի դուռը բերդի մեջ էր, ելքն ու մուտքը խցել էին այն, որ թագավորի հրամանով Ջրդուռն է կոչվում։ 1000 [1551] թվին Ամիդում նորոգվեց սուրբ Կիրակոսը[2]։ 999 (1550) թ. սուլթան Սլեյմանը կրկին մեծ զորքով ելավ, գնաց Թավրիզ Շահթահմաղի վրա, բայց չկարողացավ գրավել. դարձավ Շամիրամակերտի վրա, որ Վանն է և գրավեց այն։ Հետո Սլեյմանը մեռավ, գահ նստեց նրա որդի սուլթան Սելիմը։ 1019 [1570] թվին սուլթան Սելիմը մեծ զորք ուղարկեց Կիպրոս կղզու վրա, երկու տարի պաշարեց այն և գրավեց․ շատ քրիստոնյաներ կոտորեց։ Այս թագավորը ութ տարի թագավորեց։ Հետո թագավորեց սրա որդի սուլթան Մուրադը։
1029 [1580] թվին թագավորը վիրավորվեց հրեաների համարձակությունից և հրեաների ու բոլոր քրիստոնյաների գլուխներից վերացրեց գլխարկները։ Ապա տեղ–տեղ կաշառք տվին և թույլտվություն առան, գլխարկ դրին տասնութ տարի