975 (1526) թ. սուլթան Սուլեյմանը գնաց Պուտունի[1] Հունգարիայի մայրաքաղաքը և գրավեց այն։
977 (1528) թ. սուլթան Սուլեյմանը գնաց Պուտուն՝ հունգարների մայրաքաղաքը, և գրավեց այն։
984 (1535) թ. սուլթան Սուլեյմանը գրավեց Բաղդադը։
985 (1536) թ. սուլթան Սուլեյմանը գրավեց Բաղդադը։
992 (1548) թ. դերջանցի Մաղաքիա վարդապետը241 գնաց Սուլեյման սուլթանի մոտ և սրա հրամանով վերացրեց մանկահավաքը Դերջանից ու Բաբերդից242։
1015 (1566) թ. սուլթան Սուլեմյանը գնաց Փեջի[2] և այնտեղ Սելիթվարում մեռավ։
1015 (1566) թ. սուլթան Սուլեյմանը մեռավ և թագավորեց նրա որդի Սելիմը ինը տարի։
1015 թ. թագավորեց Սելիմը։
1024 (1575) թ. մեռավ սուլթան Սելիմը, և թագավորեց նրա որդի Մուրադը քսան տարի։
1044 (1595) թ. հունվարի վեցին մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա Մահմեդ որդին հունվարի քսաներկուսին, տասներկու տարի։ Սա երկու բերդ գրավեց հունգարներից։
1044 (1595) թ. դեկտեմբերի երեսունմեկին մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա Մահմեդ որդին հունվարի տասնյոթին։
1044 թ. մեռավ սուլթան Մուրադը, և թագավորեց նրա որդին ինը տարի։
1054 (1605) թ. մեռավ Մահմեդը, և թագավորեց նրա Ահմադ որդին տասնչորս տարի։
1067 (1618) թ. սուլթան Ահմադը Թաթար խանին և Խալիլ փաշային ուղարկեց Շահ-Աբասի վրա, բայց չկարողացան հաղթել նրան, միայն Թավրիզն ու սրա շրջակայքը ավերեցին և ետ դարձան։
Այս տարի մեռավ սուլթան Ահմադը, և թագավորեց սրա եղբայր Մուստաֆան նոյեմբերի տասնինի չորեքշաբթի օրը, երեք ամիս։ Սույն տարում իշխանները տապալեցին սուլթան Մուստաֆային և թագավորեցրին սուլթան Ահմադի որդի