Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օսմանին փետրվարի տասնվեցին երեքշաբթի օրը, որ թագավորեց չորս տարի։

1067 (1618) թ. թագավորեց Մուստաֆան երեք ամիս, սույն տարին փետրվարի տասնվեցին, երեքշաբթի, Օսմանը չորս տարի թագավորեց տասներեք տարեկանում։

1071 (1622) թ. իր զորքերի կողմից սպանվեց սուլթան Օսմանը, և բանտից հանելով սուլթան Մուստաֆային, սուլթան Ահմադի եղբորը կրկին թագավորեցրին մայիսի տասներկուսին։

1072 (1623) թ. գցեցին սուլթան Մուստաֆային և թագավորեցրին սուլթան Մուրադին օգոստոսի երեսունմեկի կիրակի օրը։


ԳԼՈՒԽ ԾԲ
ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սկզբում եղել Է Շխսաֆին, որ Արտաբիլի իշխանն էր, սրա որդին է Շըխ-Հայդարը։ Այս Հայդարը կին առավ քրոջը Թավրիզի Յաղուր թագավորի, որ Ջահանշահ թագավորի թոռն էր։ Շըխ-Հայդարից և Յաղուբ թագավորի քրոջից ծնվում է մի որդի և անվանվում Իսմայիր։ Այս Հայդարը և իր կինը մտածում են թույնով սպանել Յաղուբ թագավորին, որպեսզի իրենք գրավեն թագավորությունը։

Շատ սիրելու պատրվակով Յաղուբ թագավորին ճաշի են հրավիրում և ուտելու են տալիս թունավորված կերակուրը։ Ուտելուց հետո զգաց, որ կերակուրը թունավորված է, ուստի բռնի կերպով նրանց ևս ուտել է տալիս կերակուրից։ Սրանք երեքը՝ Յաղուբ թագավորը, քույրը և Շըխ-Հայդարը միասին մեռնում են։ Ապա երկիրը անտեր է մնում, ծագում են խռովություններ ու պատերազմներ։ Մանուկ Իսմայիլին փախցնում են Ախթամար կղզին, այնտեղ սնվում (դաստիարակում) և հասնում է արբունքի։

Այդ ժամանակ սրա ազգականները առնում են նրան, բերում և բոլորին հայտնում, թե երկու կողմերի ժառանգն է