Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սա, քանզի Շըխ-Հայդարի որդին է, Յաղուբ թագավորի էլ՝ քեռորդին։ Ուստի, բոլորը համաձայնվելով, նրան թագավոր են դարձնում Յաղուբ թագավորի տեղը։

Այս Իսմայիլը սերում է Շահթահմազին, իսկ սա երկրորդ Շահիսմայելին ու Շահխուդաբանդային։ Շահթահմազից հետո թագավորում է երկրորդ Շահիսմայելը, իսկ այս Շահիսմայելից հետո՝ Շահխուդբանդան։ Սրանից հետո թագավորում է սրա որդի Շահ-Աբաս առաջինը։ Սրանից հետո թագավորում է սրա թոռ Շահսեֆին։ Սրանից հետո թագավորում է սրա որդի Շահ–Աբաս երկրորդը։ Եվ մեր 1115 (1666) թվի սեպտեմբերի տասին մեռավ այս Շահ-Աբաս երկրորդը։ Նույն թվին և նույն ամսին նրա տեղը թագավոր դրին նույնի որդի Շահսեֆիին ըսա իր պապի անվան, ուստի սրան անվանում ենք Շահսեֆի երկրորդ։

Շահսեֆիի թագավոր նստելուց հետո, որովհետև ինքը միշտ ցավագար էր, ուստի շրջակա թշնամիները ասպատակեցին սրա երկիրը, որի համար գուշակները ասել են, թե այն օրը և ժամը, երբ նա նստեց թագավոր, երջանիկ օր չէր, ուստի հմայքով ընտրեցին երջանիկ օր և կրկին նստեցրին աթոռ և փոխեցին անունը, անվանեցին Շահ-Սուլեյման, և այժմ սրան Շահ-Սուլեյման են կոչում։


ԹԱՆԿԱԳԻՆ ՔԱՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
հայերեն արաբերեն թուրքերեն ֆարսերեն [պարսկերեն] ֆռանկերեն եբրայերեն
Կայծ (յաղութ) ունի տասնվեց գույն. կարմիրը երեք գույն. լուրթը՝ երեք գույն, դեղինը՝ երեք գույն, սպիտակը՝ երեք գույն, բայց կայծագույնը համարվում է լավ քար, որ ասվում է կարկեհան Յաղութ Յաղութ. Քարբուկ Յաղութ Ռուբինի Ռուբեն