Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց ողջունում և միմյանցից հեռանում։ Հատկությունը այն է, որ եթե օձը թունավորում է մարդուն, օձաքարը հեսանին են քսում, մի պուտ խմեցնում են և քսում թունավորված տեղին, նույն օրը աստուծով թունավորվածը ազատվում է:

Հնդիկները փնտրում են այս քարը և փողով գնում. իրենց թագավորը թագին ու մատին այս քարն է դնում, մի մսխալը երկու ոսկի արժե։

Կա մի այլ քար էլ, որ օձաքար են կոչում, թուրքերեն խտրելիազ աղչասի են կոչում. կլոր ու սպիտակ է լինում, սադաֆի տեսակից է. մի երեսը ուռուցիկ է, մյուս երեսը հարթ։ Հարթ երեսին կա բարակ սև թելանման եզրագիծ, որ խխունջաձև է։ Սրա հատկանիշը այն է, որ եթե դոշաբով (ռուփ) կարմիր քամու (օձիկ ցավ) կարմիր տեղի վրա դնես, կպչում է կարմիր տեղին և ութ օր վրայից չի պոկվում, մինչև որ աստուծով առողջանում է։

Յասր [հասպիս, արևադեմ] որ ունի կանաչ դանդուռի գույն, և վրան շատ կարմիր կետեր, Ֆռանկստանում ընդունելի հաճելի է, մշակելիս ամուր է, շատ է, ամեն տեղ կա։

Խամահի [Kpobobuk hematlte], որ չինական երկաթ է, այսինքն՝ սանկհատիտ, և հայերեն սղուն քար են ասում. բոլորը ծիրանագույն են, երբ հեսանին քսես, կարմրում է, կա որ քսածը ալ գույն է ստանում, կա որ երկնագույն, որ ծիրանի է, և դեղնագույն, և սպիտակ։ Բաց-կարմիրը, որ սրբածից է ստացվում, ուռուցքի համար լավ է։ Եթե վարդաջրով հեսանի քսես և քսածը ամեն տեսակ ուռուցքի քսես, աստուծով օգնում է։

Ճզահ [եղնգաքար], որ թուրքերեն պապաղորի է կոչվում, բոլոր գույները իր մեջ շաղկապված են, դուրս է գալիս Եմենից։ Ֆռանկստանում ընդունելի, հաճելի է։ Լինում է մեծ-մեծ, չոր ու ամուր։

Մղնադիս [մագնիս], թուրքերեն մղլադուզ, հայերեն աղամանդ. սև գույնի է և հայտնի է, որ եթե մոտը պահում են, ջղացավին օգտակար է. նաև բևեռացուցիչ սլաքը սրանով են շինում. թուրքը ղբլա նումայի է ասում, որ նշանակում է հարավացույց։ Երկաթը ձգում է դեպի իրեն, սրան ասել են անշարժ հոգի։ Եթե այս քարը թրի ու դանակի հետ միատեղ