Մարգարիտը հայտնի է և երկու տեսակ է. մի տեսակը կոչվում է պորտուգալական, մյուս տեսակը՝ հարմուղի։ Հարմուղի մարգարիտը քաղցր են կոչում. լինում է հարթ և փայլուն, անցքը փոքր. մարգարիտի լավը այդ է։ Պորտուգալականը հարթ չի լինում և փայլուն չէ, ինչպես շիրինը։ Պորտուգալականը քաղցր մարգարտի քառորդ գինը արժե, կրակի մեջ այրվում է և կրանում։
Մարջանը, որ հայերեն բուստ[1] է կոչվում, լավը մուգ կարմիրն է, լինում է նաև բաց-կարմիր, սպիտակ։ Ծառի նման է, բայց ծովում է բուսնում, փայտի պես ցեցակեր է լինում, որդնոտում է ու ծակծկվում։ Եթե թթվի մեջ են գցում, սպիտակում է, իսկ կրակի մեջ կրանում է և սպիտակում:
Յամանիի /Сердолик/ լավը սյալին է, այսինքն թափանցիկ է. մուգ կարմիր, միջակ կարմիր և բաց-կարմիր է լինում։ Քառասուն գրամից ավել չի տեսնվել։ Ասում են տուն փլվելու կամ պատ տապալվելու համար լավ է, որ յամանի կրողը տան կամ պատի տակ մնացած չի տեսնվել։ Օսմանցիների, պարսիկների և բոլոր ռումինների [Եվրոպական Թուրքիայի բնակիչները] մոտ այս քարը ընդունելի՝ հաճելի է, որովհետև անունը գրում են վրան և դնում մատանու մեջ։ Բայց լինում է սպիտակագույն, դեղին և ծովագույն [ծիրանի]։ Բայց մուգ-կարմիրը, որ միագույն է և առանց երակի, լավն է։ Եթե մատանու քարը լավն է, երկու կսւմ երեք ռեալ արժի։
Աղեղը կարմիր, բաց-կարմիր և ալ-կարմիր է լինում. լավը միագույնն է, առանց երակի։ Գինը յամանու մեկ քառորդ գինն արժե։
Օձաքարը չորս տեսակ է՝ սև, դեղին, կարմրագույն և այլագույն։ Այնպես է լինում, որ ամբողջովին վարդագույն է, կա որ բծավոր է, կա, որ երկայն ու կարճլիկ է լինում։ Բոլոր տեսակները օձի մաշկի են նմանվում։ Ամեն տեսակի օձաքարը, եթե հարթ քարի վրա քացախ կամ կիտրոնաջուր լցնես և այս քարը քացախի մեջ գցես, եթե օձաքարերը երկու հատ լինեն, կենդանու նման շարժվում են, գալիս են
- ↑ Բուստը արևմտահայերենում է, արևելահայերենում տարածված է մարջանը: