Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու լուրթ, դեղին ու սպիտակ։ Կարմիրը յոթ երանգ ունի՝ ծիրանի, նռնագույն, եղրևանագույն, գինեմրուրագույն, գինեգույն, քացախագույն, գունատ [պալխի]։ Լուրթը հինգ երանգ ունի՝ երկնագույն, լեղակի, որ կանաչին է տալիս։ Նախ դեղինը չորս երանգ ունի՝ մոմագույն, նարնջի, հարդագույն [ծղոտագույն], լեռնաբյուրեղագույն։ Սրանք շատ են ստացվում, ուստի արժեք չունեն, կա նոր, որ դեռ խամ է (հասուն չի)։ Ծիրանի կարմիրը լրիվ համահավասար ջրով, եթե քսան կարատ լինի, արժե երկու հազար ֆլորին։ Ցեյլոնի հանքից բացի այլ վայրում չկա, ոչ էլ Խորասանում։ Լուրթ գույնի կայծ Թավուսին[1] ունի ու Օսմանը Հնդկաստանում [այդպիսի կայծը] արժեք ունի, որովհետև հնդիկները գոտու ծայրին են կապում։ Եվ դեղինը Շիրվանում գին ունի։ Երեխայի համար շատ լավ, ու դեղինը ճանաչելը դժվար է, որովհետև ֆռանկը լեռնաբյուրեղը ներկում է [այնպես], որ կայծից [յաղութից] չի զանազանվում. վարպետ մարդ պիտի լինի, որ ճանաչի։ Այնպես իմացիր, որ կատվի աչքից [թանկագին քար է] իր տեսակի կայծ [յաղութ] է առաջանում և մաքուր [թիրմիլ] կանաչ-կարմիր է առաջանում։ Ասում են, թե հասպիսն էլ իրենից է լինում։ Այնտեղ, ուր կայծն է լինում, մի ջրոտ տեղ է. մարդիկ ավելի քան խոր փորում են, մի ավազոտ տեղ է, լվանում են։ Երբեմն-երբեմն քար է դուրս գալիս, որ կանաչ ու սպիտակ երիզներից փայլուն երակներ ունի, իմացիր, որ դա ակաթն է [այնիհուր]։ Մի միավոր[2] ղունարը[3] կանաչ ջրով, երբ ամեն կողմ շուռ են տալիս, թվում է, թե ամեն կողմից ջուր է կաթում. սրա գինը երեքհարյուր ֆլորին արժե։ [Այն քարը, որ] Միլի ու Ցեյլոնի հանքերից է ստացվում, արժեք չունի։ Տաս ֆլորին գին ունի Արաբիայում։ Կայծի նոր հանքը Բենգալիայի ծովեզերքի մոտ Բանդարում[4] է ստացվում։ Բանկավ են

  1. Կարծում ենք որ Թավուսի աշխարհագրական և ոչ թե սիրամարգագույն։ Նախադասության իմաստը այդ է թելադրում։ Պատկանյանը թարգմանել է սիրամարգ, կրակ, երկինք։
  2. Մարդ կամ մարգ պայմանական կերպով թարգմանում են միավոր [հավանորեն կշռի անուն է]:
  3. Թանկագին քարի անուն է։
  4. Պատկանյանը թարգմանել է իբրև նավահանգստային քաղաք։