լինում, գոհարագետները հին ալմաստ չեն տեսել։ Նոր ալմաստ ստացվում է Գուջարատում, Դեկանում, Քալբարկում, Մահուռի Դելեբեջանում, Կարուճանում, Փոռում։ Երեսուն-քառասուն կարատ է լինում. փորում են խոր, շերտ ունի, շերտի մեջ է լինում, հանում են, լվանում։ Հողի միջից է դուրս գալիս, յոթը գույն ունի. հինգ ցորենի քաշին մի մանճալի[1] են ասում։ Լինում է սառնաշաքարագույն, ձիթապտղագույն, պիստակագույն, բյուրեղային, դեղին, կարմիր, սև։ Ամենից լավը սառնաշաքարագույնն ու բյուրեղը, սրանցից հետո ձիթապտղագույնը, պիստակագույնը։ Այլ տեսակները սրանց նման չեն։ Ալմաստի կարատը հինգ ցորենի քաշ է։ Գոհարների թագավորը ալմաստն է. երկու կարատ սառնաշաքարագույնը կամ բյուրեղին՝ (երեսի) լավ ջրով, այնպես, որ վրան բիծ չլինի Քալբարկում երկու ֆլորինով կարելի է առնել, իսկ Ֆռանկստանում քառասուն ֆլորինով կծախվի, եթե հաճախորդ լինի, էլ ավելի թանկ կծախվի. տաշելուց հետո առաջ է գալիս ծակելը, որ ֆռանկից բացի մարդ չգիտի։ Տաշածի չորս կարատը տասը հազար օթմանի244 պետք է ծախել: Ֆրանկը Հալեբում ուժ չունի245, գոհարների թագավորը ալմաստն է, բայց առանց տաշելու մի բան չէ. նրա համար, որ դուրս է գալիս քարերի հետ խառնված, մինչև չտաշվի, չի երևա։ Եթե հատկանիշից հարցնես, այն մարդը, որ ունի խայտաբղետ գույն, ապա ալմաստը վերացնում է, թագավորներին հաճելի է երևում, և խոսքը ընդունելի է լինում, չարքից չի վախենում, փորացավ չի ունենում, քոր չի առաջանում, մոռացկոտ չի լինում, հանգիստ է մնում։ Եթե սալի վրա մանրեն ու տան մարդու, մահադեղ է։
Կայծի [յաղութի] կարատը չորս ցորենի հատիկի քաշ է։ Կայծը երկու բանից է առաջանում. հինը Ցեյլոնում է առաջանում, սա մի կղզի է, որի լայնքը չորս փարսախ է, իսկ երկայնքը՝ չորս հարյուր։ Այն լեռը [որից կայծը դուրս է գալիս] Սալանդիրի սար են կոչում։ Ադամը դրախտից, ասում են, այդ լեռան վրա իջավ. ասում են դրա շնորհիվ էլ կայծը [յաղութը] առաջացավ։ Այդ լեռանից բացի այլ վայրում չկա։ Այնպես իմացիր, որ [կայծը] չորս գույն ունի՝ կարմիր
- ↑ Բնագրում մաստանա: Ըստ Ք. Պատկանյանի: